Գոլդեն Փելես (հյուրանոց, Ծաղկաձոր)

«Գոլդեն Փելես» (անգլ.՝ Golden Palace), 5-աստղանի հյուրանոցային համալիր Ծաղկաձոր քաղաքում, հյուրանոցը տեղակայված է Տանձաղբյուր 34/1 հասցեում։ Շենքի մակերեսը 19․758 մ2 է, հյուրանոցային համալիրին է պատկանում նաև 1,38 հեկտար մակերեսով հողամաս[1]։

«Գոլդեն Փելես»
ՏեսակՀյուրանոց
ԵրկիրՀայաստան
ՀասցեԿոտայքի մարզ, Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող., 34/1 շենք
ՍեփականատերՊետական
Կառուցման սկիզբ2010
Կառուցման ավարտ2012
ԿարգավիճակԿանգուն
«Գոլդեն Փելես» հյուրանոցը

Պատմություն

խմբագրել

Հյուրանոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թվականին և ավարտվել 2012 թվականին։ Շինարարության ավարտից հետո պարզ է դարձել, որ հյուրանոցի սեփակնատեր է հանդիսանում Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետեր էր հանդիսանում ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը[2]։ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին[3]։

Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ 2018 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

  «Կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»[4]
- Նիկոլ Փաշինյան
 

Աճուրդ

խմբագրել

Պետականացնվելուց հետո հյուրանոցը դրվել է աճուրդի, մեկնարկային գինը եղել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ։ Աճուրդը պետք է տեղի ունենար 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, սակայն այն չի կայացել, քանի որ գնորդ չէր հայտնվել։ Երկրորդ աճուրդի օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 21-ը։ Աճուրդի մեկնարկային գինը նվազել է 5 տոկոսով, սակայն գնորդ չլինելու պատճառով այն կրկին չի կայացել[5]։

Ծառայություններ

խմբագրել
  • 120 սենյակ
  • Նիստերի սրահ
  • Ռեստորան
  • Սրճարան
  • Բիլիարդ
  • Լողավազան
  • Մարզասրահ
  • Գեղեցկության սրահ
  • Ավտո վարձույթ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Գոլդեն Փելես» հյուրանոցը Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը նվիրեց Հայաստանի Հանրապետությանը
  2. «Գոլդեն փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա՝ իրական սեփականատիրոջը թաքցնելու համար»,- ասում է ԱԱԾ տնօրենը
  3. ««Գոլդեն Փելես»-ը փետրվարի 21-ին կրկին կդրվի աճուրդի | 24news». www.24news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  4. ««Գոլդեն փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա՝ իրական սեփականատիրոջը թաքցնելու համար»,- ասում է ԱԱԾ տնօրենը
  5. ««Գոլդեն Փելես» հյուրանոցի գնորդ չկա. Աճուրդը չի կայանա». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել