Գոթֆրիդ Ստրասբուրգցի (գերմ.՝ Gottfried von Straßburg, 1180[1], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[2] - 1215[3][1]), գերմանացի միջնադարյան նշանավոր բանաստեղծ, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր չափածո «Տրիստան» վեպով։

Գոթֆրիդ Ստրասբուրգցի
Gottfried von Straßburg
Ծնվել է1180[1]
ԾննդավայրՍտրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[2]
Վախճանվել է1215[3][1]
Մասնագիտությունմիննեզինգներ, բանաստեղծ, կոմպոզիտոր և գրող
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
Ուշագրավ աշխատանքներ«Տրիստան» (չափածո վեպ) և Lieder?
 Gottfried von Straßburg Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գոթֆրիդ Ստրասբուրգցու մասին սակավ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է 1165 կամ 1180 թվականին Ստրասբուրգ քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր Սրբազան Հռոմեական կայսրության կազմում։ Նրա վերաբերյալ մի քանի կարճ տեղեկություններ է պահպանվել Ռուդոլֆ Էմսացու (գերմ.՝ Rudolf von Ems, 1200-1254) «Լավ Գերհարդը» (գերմ.՝ Der guote Gêrhart) ստեղծագործության մեջ, որտեղ հեղինակը բարձր է գնահատում «Տրիստան» չափածո վեպը և որպես նրա հեղինակ է մատնանշում Գոթֆրիդ Ստրասբուրգցուն։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գոթֆրիդ Ստրասբուրգցու գրական ժառանգությունը մեծ չէ։ Նրանից պահպանվել են մի քանի բանաստեղծություններ և 12-րդ դարի անգլոնորմանդական բանաստեղծ Թոմաս Բրիտանացու (անգլ.՝ Thomas of Britain) «Տրիստան և Իզոլդա» հանրահայտ երկի հիման վրա ստեղծած անավարտ «Տրիստան» չափածո վեպը։ Այս ստեղծագործությունը կարևոր ազդեցություն է ունեցել հետագայի գերմանական բանաստեղծության զարգացման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Reinhold Bechstein: Gottfried von Straßburg. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 36, Duncker & Humblot, Leipzig 1893, S. 502–506.
  • Hugo Kuhn: Gottfried von Straßburg. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 6, Duncker & Humblot, Berlin 1964, ISBN 3-428-00187-7, S. 672–676.
  • Diem, Albrecht, ‘Nu suln ouch wir gesellen sîn, Über Schönheit, Freundschaft und mann-männliche Liebe im Tristan Gottfrieds von Straßburg’, in: Lev Mordechai Thoma und Sven Limbeck (Hrsg.), “Die sünde, der sich der tuivel schamet in der helle”. Homosexualität in der Kultur des Mittelalters und der frühen Neuzeit, Stuttgart: Thorbecke Verlag 2009, S. 91-121, ISBN 978-3-7995-0223-8.
  • Christoph Huber: Gottfried von Straßburg. Tristan. Erich Schmidt Verlag, Berlin 2000, ISBN 3-503-04959-2.
  • Tomas Tomasek: Gottfried von Straßburg. Reclam, Stuttgart 2007, ISBN 978-3-15-017665-8.
  • Walter Haug: Gottfried von Straßburg. Tristan und Isolde. Deutscher Klassiker Verlag, Berlin 2011, ISBN 978-3-618-66100-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթֆրիդ Ստրասբուրգցի» հոդվածին։