Գոթլիբ Դայմլեր
Գոթլիբ Դայմլեր (գերմ. Gottlieb Wilhelm Daimler, մարտի 17, 1834[1][2][3][…], Շորնդորֆ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն - մարտի 6, 1900[1][2][3][…], Շտուտգարտ, Գերմանական կայսրություն), գերմանացի ինժեներ, նախագծող և արդյունաբերող։ Ինժեներ Վիլհելմ Մայբախի հետ միասին՝ ստեղծել է առաջին մեքենաներից մեկը և մի քանի տեսակի ներքին այրման շարժիչներ։
Գոթլիբ Դայմլեր | |
![]() |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ի ծնե | Գոթլիբ Վիլհելմ Դայմլեր |
---|---|
Ծնվել է | 1834 թ-ի մարտի 17 |
Մահացել է | 1900 թ-ի մարտի 6 |
Ազգություն | գերմանացի |
Ժանր(եր) | ճարտարագիտություն |
Գործունեություն | ճարտարագետ, ինժեներ |
Պորտալ ![]() |
1857 թ-ին Շտուտգարտի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո Գ. Դայմլերն աշխատել է Բելգիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, այնուհետև վերադառնում է Գերմանիա և աշխատում մի շարք ընկերություններում, որոնցից մեկում («Deutz-AG») ծանոթանում է Վիլհելմ Մայբախի հետ։
1880 թ-ին՝ տարաձայնությունների պատճառով Դայմլերը հեռանում է Deutz-AG-ից և սկսում է համագործակցել Մայբախի հետ։
1885 թ-ին Դայմլերը ստեղծում է իր առաջին ներքին այրման շարժիչը։ 1890 թ-ին հիմնադրում է «Daimler Motoren Gesellschaft (DMG)» ընկերությունը, որը զբաղվում է փոքր և հզոր շարժիչների արտադրությամբ «ցամաքում, երկնքում և ծովում» օգտագործելու համար։ Այս լոզունգը հիմք է դառնում հայտնի եռաթև աստղի (Մերսեդեսի պատկերանիշի) ստեղծման համար։
1892 թ-ին վաճառվում է առաջին ավտոմեքենան:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://merkelstiftung.de/Familie/Familiendaten/getperson.php?personID=I8516&tree=PWMerkel — ed. size: 30000
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներԽմբագրել
- Դայմլերի կենսագրությունը (գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գոթլիբ Դայմլեր կատեգորիայում։ |