Դանիելա Գոդրովա (չեխ․՝ Daniela Hodrová, ծնվ.՝ 5 հուլիսի, 1946, Պրահա), չեխ գրող, բանասեր-տեսաբան, չեխական, ռուսական ու ռոմանական գրականության պատմաբան, համեմատական գրականագիտության մասնագետ։ 2012 թվականին արժանացել է Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակի[6]։

Դանիելա Գոդրովա
չեխ․՝ Daniela Hodrová
Ծնվել էհուլիսի 5, 1946(1946-07-05)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[3][4]
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, գրական տեսաբան, թարգմանչուհի, գրականության պատմաբան և գրականագետ
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5] և գիտությունների դոկտոր[5]
Ուշագրավ աշխատանքներԵրկու դեմքով
Տիկնիկներ
Թետա
ՊարգևներԳրականության ոլորտում պետական մրցանակ (2011)
Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակ (2012)

Կենսագրություն խմբագրել

Դանիելա Գոդրովան ծնվել է 1946 թվականի հուլիսի 5-ին[7] Պրահայում, դերասանի ընտանիքում։ Ավարտել է Պրահայի Կարլի համալսարանը, դիպլոմային աշխատանքը գրել է Անդրեյ Բելիի ստեղծագործության վերաբերյալ։ Որպես խմբագիր աշխատել է Օդեոն մայրաքաղաքային հրատարակչությունում (1972-1975)։ 1975 թվականից աշխատել է Չեխիայի Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտում։ Պաշտպանել է ատենախոսություն ռուսական հին վեպի թեմայով (1977), թարգմանել է Միխայիլ Բախտինի ստեղծագործությունները, հրատարակել է մի քանի մենագրություններ ժամանակակից վեպի մասին («Վեպի որոնումներով», 1989, և այլն)։

Սկսել է արձակ ստեղծագործել 1970-ական թվականների վերջին, բայց ստեղծագործությունը տպագրել հաջողվել է միայն թավշե հեղափոխությունից հետո։

Դանիելա Գոդրովայի ամուսինն է գրող Կարել Միլոտան (1937-2002)։

Դանիելա Գոդրովայի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ Նրան շնորհվել է Գրականության ոլորտում պետական մրցանակ (2011), Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակ (2012)։

Երկեր խմբագրել

Արձակ խմբագրել

  • Երկու դեմքով/ Podobojí, Severočeské nakladatelství, 1991
  • Տիկնիկներ/ Kukly, Práce, 1991
  • Թետա/ Théta, Československý spisovatel, 1991
  • Město vidím..., Euroslavica, 1992 (Պրահայի գրական ուղեցույց)
  • Perunův den, Hynek, 1994
  • Ztracené děti, Hynek, 1997
  • Տանջանքների քաղաքը/ Trýznivé město, Hynek, 1999 (վիպական եռագրություն՝ Երկու դեմքով, Տիկնիկներ, Թետա)
  • Komedie, Torst, 2003
  • Citlivé město, Akropolis, 2006
  • Vyvolávání, Malvern, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 Živa (չեխերեն)Academia, 1853. — Iss. 4/2022. — ISSN 0044-4812
  6. «Franz Kafka Prize goes to Czech writer Daniela Hodrová». literalab. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  7. «Daniela HODROVÁ». Czech Literature Portal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Hledání románu, Československý spisovatel, 1989
  • Román zasvěcení, H+H, 1993
  • Místa s tajemstvím, Koniasch Latin Press, 1994

Գրականություն խմբագրել

  • Car A. O prozie Danieli Hodrovej. Kraków։ Wydawn. Uniw. Jagiellońskiego, 2003
  • Georghe M.E. Boundaries in motion։ Christian initiation and literary discourse in Vasile Andru's and Daniela Hodrová's fiction. Olomouc։ Palacký University, 2009

Արտաքին հղումներ խմբագրել

Կենսագրությունը, մատենագրությունը Չեխական գրականության բառարանում (չեխ.)