Գոդվինի օրենք (անգլ.՝ Godwin's Law), համացանցային մշակույթի տարածված արտահայտություն, որը վերաբերում է 1990 թվականին Usenet-ում Մայք Գոդվինի կողմից նկատված մի երևույթի։ Ինչպես Գոդվինը նշել է 1991 թվականի օգոստոսի 19-ի «Card’s Article on Homosexuality» հոդվածում, այս «օրենքում» ասվում է.

Գոդվինի օրենքը
Մայք Գոդվին

Usenet-ում քննարկումների ծավալմանը զուգահեռ նացիզմն ու Հիտլերին հիշատակող համեմատության հավանականությունը մոտենում է մեկի[1]։

Usenet-ի շատ խմբերում ավանդույթ է եղել, որ նման համեմատություն արվելու դեպքում քննարկումն ավարտվում էր, իսկ վիճաբանող կողմերից համեմատությունն արածը համարվում էր պարտված[2][3]։

2005 թվականին Slashdot ռեսուրսը նշել է Գոդվինի օրենքը գործել է Լինուս Տորվալդսի և GNOME -ի մշակողների միջև վեճում[4][5]։

2018 թվականի հունիսին Գոդվինը Los Angeles Times-ում գրել է մի հոդված՝ հերքելով կանոնը թարմացնելու կամ փոփոխելու անհրաժեշտությունը։ Նա մերժել է այն գաղափարը, որ Գոդվինի օրենքը վկայակոչողը պարտվել է, և պնդել է, որ պատշաճ կերպով կիրառվելու դեպքում կանոնը «պետք է գործի ոչ թե որպես զրույցի ավարտ, այլ որպես սկիզբ»[6]։

2019 թվականի օգոստոսի 12-ին Twitter-ի @DownTwist օգտատիրոջ հետ Մայք Գոդվինի՝ սոցիալական մեդիայի գրաքննության վերաբերյալ քննարկումն ավարտվել է նրանով, որ վերջինս Մայքին համեմատել է Հիտլերի հետ՝ ակամա հաստատելով նրա ձևակերպած օրենքը[7][8]։

Ինքը՝ Մայք Գոդվինը, կարծում է, որ սկզբունքը ձևակերպվել է ոչ թե վեճում հաղթողներին և պարտվողներին որոշելու, այլ քննարկումների սրությունը նվազեցնելու համար՝ մասնակիցներին հիշեցնելով ընդունելի համեմատությունների սահմանները։ Նա գրել է.

«Թող սկզբունքը ձևակերպվի որպես բնության կամ մաթեմատիկայի օրենք, բայց դրա նպատակը միշտ եղել է հռետորական և մանկավարժական. ես ուզում էի, որ նրանք, ովքեր իրենց զրուցակիցներին անամոթաբար համեմատում են Հիտլերի և նացիստների հետ, գոնե մի փոքր մտածեն Հոլոքոստի մասին»[9]։

Ռանդել Մունրոյի xkcd կոմիքսներից մեկը պատկերում է դաշնակցային ուժերի սպաներին, ովքեր փորձում են քննարկել իտալական զորքերի գործողությունները, բայց բախվում են Գոդվինի օրենքին[10]։ Ինքը՝ Գոդվինը, մատնանշել է, որ որոշ դեպքերում նացիստների գործողությունների անալոգիան կարող է լիովին ուղղակի լինել և չհերքվել՝ հղում կատարելով իր ձևակերպած օրենքին[11]։ Այսպես, 2022 թվականի մարտի 16-ին նա մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի ելույթը, որտեղ խոսվում էր «հասարակության ինքնամաքրման» մասին. «Չեք հավատա, թե այս տղան ինձ ում է հիշեցնում»[12][13]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Майк Годвин, 18 августа 1991 Archived 2007-02-16 at the Wayback Machine. г.: «As a Usenet discussion grows longer, the probability of a comparison involving Nazis or Hitler approaches one.»
  2. «Ратцингер-Информ. Травля Бенедикта XVI может дорого обойтись Израилю»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-22-ին։ Վերցված է 2009-09-25 
  3. «Godwin’s Law FAQ»։ Արխիվացված է օրիգինալից 1999-10-11-ին։ Վերցված է 2009-05-10 
  4. Godwin’s Law Invoked in Linus/Gnome Spat Archived 2009-04-28 at the Wayback Machine. — Slashdot
  5. Сообщение Линуса в список рассылки GNOME Archived 2010-07-03 at the Wayback Machine.(անգլ.)
  6. Godwin Mike (June 24, 2018)։ «Op-Ed: Do we need to update Godwin's Law about the probability of comparison to Nazis?»։ Los Angeles Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-14-ին։ Վերցված է July 24, 2020 
  7. Mike Godwin (2019-08-12)։ «About comparing to Hitler»։ Twitter.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-07-ին։ Վերցված է 2021-10-07 
  8. Даша Лейзаренко (2019-08-13)։ «Автор закона Годвина столкнулся в споре со сравнением его самого с Гитлером — Интернет на TJ»։ TJ (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-07-ին։ Վերցված է 2021-10-07 
  9. «I Seem To Be A Verb: 18 Years of Godwin's Law»։ Jewcy.com։ 2008-04-30։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-15-ին։ Վերցված է 2010-04-16  (անգլ.)
  10. Randall Munroe։ «Regarding Mussolini»։ xkcd: A Webcomic of Romance, Sarcasm, Math, and Language (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2007-09-01  (перевод Archived 2010-02-17 at the Wayback Machine.)
  11. Mike Godwin (2019-06-19)։ «About concentrating camps»։ Twitter.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-26-ին։ Վերցված է 2021-10-07 
  12. Mike Godwin (2022-03-16)։ «You're not going to believe who this guy reminds me of.»։ Twitter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-27-ին։ Վերցված է 2022-04-27 
  13. Екатерина Шульман (2022-04-27)։ Отмена губернаторских выборов. Статистика репрессий. Закон об иноагентах։ Программа «Статус»։ Իրադարձությունը կատարվել է 45m50s։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-27-ին։ Վերցված է 2022-04-27