Լինուս Տորվալդս
Լինուս Բենեդիկտ Տորվալդս (շվեդերեն՝ Linus Benedict Torvalds [ˈliːn.ɵs ˈtuːr.valds], դեկտեմբերի 28, 1969[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինլանդացի ծրագրային ապահովման ճարտարագետ է՝ Լինուքս քերնելի հիմնադիրը։ Լինուքս քերնելը դարձել է միջուկ այնպիսի օպերացիոն համակարգերի համար, ինչպիսիք են Լինուքսը, Անդրոիդը և Քրոմ օպերացիոն համակարգը[11][12]։ Նա նաև ստեղծել է բաշխված ղեկավարման համակարգ՝ Գիթը և Subsurface-ը։ 2012 թվականին Տորվալդսը Լինուքս միջուկով աշխատող համակարգիչների նոր, բաց կոդով օպերացիոն համակարգ ստեղծելու համար Ֆինլանդիայի տեխնոլոգիական ակադեմիայի կողմից ստացել է «Միլենիումի տեխնոլոգիա» մրցանակ։
Լինուս Տորվալդս շվեդերեն՝ Linus Torvalds | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1969[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | Finland Swedish? |
Կրոն | ագնոստիցիզմ[6] |
Կրթություն | Հելսինկիի համալսարան (1996) և Svenska normallyceum? |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Երկեր | Լինուքս միջուկ, գիթ և Subsurface? |
Մասնագիտություն | ծրագրավորող |
Աշխատավայր | Transmeta Corporation?, Open Source Development Labs?, Լինուքս հիմնադրամ և Հելսինկիի համալսարան |
Ամուսին | Tove Torvalds? |
Ծնողներ | հայր՝ Nils Torvalds?, մայր՝ Աննա Տորվալդս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Patricia Miranda Torvalds?, Daniela Yolanda Torvalds? և Celeste Amanda Torvalds? |
Կայք | torvalds-family.blogspot.com |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Վաղ տարիներ Խմբագրել
Տորվալդսը ծնվել է Հելսինկիում, Ֆինլանդիա։ Նրա ծնողներն են լրագրողներ Աննա և Նիլս Տորվալդսները։ Նրա ընտանիքը պատկանում է շվեդերեն խոսող փոքրամասնությանը։ Տորվալդսին անվանակոչել են ամերիկացի քիմիկոս, նոբելյան մրցանակակիր Լինուս Փոլինգի պատվին։ Տորվալդսը հաճախել է Հելսինկիի համալսարան 1988-1996 թվականներին և ավարտել է Ինֆորմատիկա բաժինը մագիստրոսի աստիճանով։ Նրա առաջին ուսումնական տարին ընդհատվեց, երբ նա միացավ ֆինլանդական բանակին 1989 թվականին՝ ծառայելով 11 ամիս, ինչքան էլ պահանջվում է Ֆինլանդիայում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելու համար։ Բանակում ուներ կրտսեր լեյտենանտի կոչում։ 1990 թվականին նա վերադարձավ իր համալսարանի դասերին։ Նրա հետաքրքրությունը համակարգիչների նկատմամբ սկսվեց Commodore VIC-20-ից՝ 11 տարեկան հասակում։ Ի սկզբանե նա ծրագրավորում է Բեյսիքով, բայց հետագայում ուղղակիորեն մուտք է գործում 6502 CPU մեքենայական կոդով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Linus Torvalds (շվեդերեն) — SLS.
- ↑ Kelion L. Linus Torvalds: Linux succeeded thanks to selfishness and trust // BBC News Online — BBC, 2012.
- ↑ Biografiskt lexikon för Finland (շվեդերեն) — SLS.
- ↑ Interview: Linus Torvalds | Linux Journal
- ↑ Open source operating system - Millennium Technology Prize
- ↑ Linux creator, stem cell scientist win big technology prize
- ↑ Torvalds 2014 Computer Pioneer Award | IEEE Computer Society
- ↑ Torvalds L., Diamond D. Just for Fun: The Story of an Accidental Revolutionary — HarperCollins, 2001.
- ↑ "Citizen Linus". LWN.net. September 13, 2010.
- ↑ Rogoway, Mike (September 14, 2010). "Linus Torvalds, already an Oregonian, now a U.S. citizen". The Oregonian.