Գոդենոց, ուրկանոց, անբուժելի ու վարակիչ հիվանդություններով (ուրկություն, գոդություն, բորոտություն) տառապող մարդկանց խնամատուն հին և միջնադարյան Հայաստանում։ Բնակչությանը վարակներից զերծ պահելու նպատակով երկրի տարբեր վայրերում ախտավորնևրի համար կառուցվել են գոդենոցներ՝ սահմանելով անվճար սնունդ և բուժում։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ 353 թվականին Աշտիշատի ժողովում որոշում է ընդունվել՝ բոլոր գավառների «պատշաճ տեղերում» գոդեններ կառուցել, որպեսզի ախտավորները «․․․ մնան իրենց կացարաններում, դուրս չգան տառապանքով մուրալու․․․»։ Նման հիվանդների մեկուսացումն ու խնամքը Հայաստանում, ըստ Փավստոս Բուզանդի, եղել է հնավանդ, դարերից ժառանգած սովորույթ։

Գոդենոց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 143