Գնչուհին թութակով (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

Գնչուհին թութակով, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի վաղ շրջանի ստեղծագործություններից։

Գնչուհին թութակով
Գնչուհին թութակով
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1939
բարձրություն90
լայնություն50
նյութԿտավ, յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

Իսաբեկյանի արվեստի ձևավորման վաղ շրջանում ֆրանսիական ռոմանտիզմի, հատկապես Էժեն Դելակրուայի ազդեցությունը կարելի է նկատել կոմպոզիցիոն, երբեմն գունային, նաև՝ թեմատիկ ընդհանրություններում։ Դեռ ուսանողական տարիներից պահպանվել է նկարչի «Գնչուհին թութակով» (1939 թ.) նկարը, որի մտահղացման զուգահեռները Էժեն Դելակրուայի «Կինը թութակով» (1827 թ.) աշխատանքի հետ դրսևորվել են նաև Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստում համանուն փոքրաչափ ստեղծագործության հետ։ Վերջինս բաժբեուկյան կերպարային ընդհանրացումներով ձևի և գեղանկարչական պլաստիկայի նրբաճաշակ կատարում է[1]։

Նկարագրություն

խմբագրել

Իսաբեկյանի «Գնչուհին թութակով» աշխատանքում նկատելի են բնորդից կատարված կարճատև սեանսի հիմքում ընկած դիտարկումներին ու կերպարի ծավալային մոդելավորմանը զուգընթաց ընդհանրացումները, խուլ կոլորիտը, թուխ մաշկին հակադրվող հագուստի, պարանոցի մանյակի ոսկեգույն փայլը, նաև գլխաշորի վարդագույն, ճերմակ լուսային վրձնահարվածները։ Աշխատանքում որոշակի դիսոնանս է՝ չափով անհամապատասխանորեն մեծ թութակի պատկերը, որի գունային շեշտը գերակտիվ է կոլորիտային ամբողջականության համար։

  Վերջերս վարպետը միտք հայտնեց, թե թութակն առհասարակ ավելորդ է համարում այստեղ, սակայն աշխատելու հնարավորությունից զրկված լինելը բացառում է այժմ որևէ միջամտություն (2003 թ.): Մհեր Իսաբեկյան  

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել