Ռոդոմիթրես Գնթունի

հայ նախարար
(Վերահղված է Գնթունի Ռոդոմիթրեսից)

Ռոդոմիթրես Գնթունի (2-րդ դար - 3-րդ դար), հայ նախարար Մեծ Հայքում, Գնթունիների նախարարական տոհմից[1][2]։

Ռոդոմիթրես Գնթունի
Արքունիքի զգեստավորման նախարար
3-րդ դարի առաջին կես
 
Ծննդյան օր 2-րդ դար
Վախճանի օր 3-րդ դար
Դինաստիա Գնթունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Զավակներ Անանուն Գնթունի

Կենսագրություն խմբագրել

 
Նիգ գավառում (Ապարան) հայտնաբերված Մեծ Հայքի թագավոր Տրդատ Բ-ի (278-330) հունարեն արձանագրության մեջ ասվում է. «Տրդատ Մեծը՝ Մեծ Հայքի թագավորը շնորհեց ... [տոհմից] Գնթունի Ռոդոմիթրեսի որդուն կերակրելու [?] Նիգ քաղաքը ... փետրվար ...»[2]:

Մեծ Հայքի Տրդատ Բ արքայի (217-252) օրոք թվագրվող հունարեն արձանագրության համաձայն՝ Ռոդոմիթրես Գնթունու անանուն որդին թագավորից որպես ժառանգական տիրույթ ստանում է Այրարատ աշխարհի Նիգ գավառը՝ համանուն քաղաքով (Ապարան)[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Toumanoff, Cyril (1963). Georgetown University Press (ed.). Studies in Christian Caucasian History III. Washington.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 Կամիլլա Տրևեր Очерки по истории культуры древней Армении: (II в. до н. э. — IV в. н. э.). — М.-Л.: АН СССР, 1953. — С. 280.