Գնարբուկ սրտատերև

բույսերի տեսակ
Գնարբուկ սրտատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ցեղ Գնարբուկ (Primula)
Տեսակ Գնարբուկ սրտատերև (P. rotundifolia)
Միջազգային անվանում
Primula rotundifolia

Գնարբուկ սրտատերև (լատին․՝ Primula cordifolia), գնարբուկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Բազմամյա բույս է, որն ունի 10-20 (40) սմ բարձրություն։ Տերևաթիթեղը սրտաձև հիմքով է, հանկարծակի լայն թևավոր կոթունի անցնող, համարյա մերկ։ Պսակը լիմոնի դեղին է[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու (Պուշկինի լեռնանցք) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Մեծ Կովկասում և Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000-2400 մ բարձրությունների վրա, մարգագետիններում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, Կովկասի էնդեմիկ, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Բույսին սպառնացող վտանգներն են՝ որպես գեղազարդային բույս ինտենսիվ հավաքը և ինտենսիվ արածեցման, կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով աճելավայրերի կորուստը կամ դեգրադացիան։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ սրտատերև» հոդվածին։