Գյուրբեյ Իլերի
Գյուրբեյ Իլերի (թուրքերեն՝ Gürbey İleri) (փետրվարի 13, 1988, Ստամբուլ, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան և մոդել[1]։ Առավել հայտնի է դարձել նկարահանվելով Հոյակապ դար հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Շեհզադե Մեհմեդի դերը։
Գյուրբեյ Իլերի թուրքերեն՝ Gürbey İleri | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Beykent University? |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելԳյուրբեյ Իլերին ծնվել է 1988 թվականին Ստամբուլում։ Երիտասարդ տարիքում հաջողությամբ ավարտել է դերասանական վարպետության կուրսերը։ Ավարտել է Բեյքենթի համալսարանը։ Առաջին ճանաչումը ստացել է Քերեմի դերով, որը նա մարմնավորել է «Հետին շարք» հեռուստասերիալում։ 2008 թվականին նկարահանվել է «Կանգ առ» լիամետրաժ ֆիլմում, որտեղ մարմնավորել է Բերքինի դերը։ 2012 թվականին հրավիրվել է նկարահանվելու Շեհզադե Մեհմեդի դերում, որը նա մարմնավորել է Հոյակապ դար հեռուստասերիալում։ Այդ դերի համար նա գիրացել է 8 կիլոգրամով և սկսել է զբաղվել սպորտով։ Գյուրբեյը տված հարցազրույցներից մեկում նշել է, որ շատ հպարտ է, որ նկարահանվելու է Հալիտ Էրգենչի հետ[2]։ Վերջինս մարմնավորել է Սուլեյման I Քանունու դերը։
Անձնական կանք
խմբագրելՀանդիպել է դերասանուհի Էզգի Էյուբօղլուի հետ։ Նրանք ծանոթացել են 2011 թվականին՝ «Իմ սիրտը ընտրել է քեզ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ։ 2013 թվականին երկու տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվել է։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007-2013 | ս | Հետին շարք | Arka Sıradakiler | Քերեմ |
2008 | ֆ | Կանգ առ | Ayakta Kal | Բերքին |
2011 | ֆ | Իմ սիրտը ընտրել է քեզ | Kalbim Seni Seçti | Քաան |
2012-2013 | ս | Հոյակապ դար | Muhtesem Yüzyil | Շեհզադե Մեհմեդ |
2014-2015 | ս | Այն օրը, երբ գրվել է իմ ճակատագիրը | Kaderimin Yazildigi Gun | Քերեմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Gürbey İleri'den Yeni Proje». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրբեյ Իլերի» հոդվածին։ |