Գյուղացի տիկին
Գյուղացի տիկին (թուրքերեն՝ Hanım Köylü), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ի եթերում 2016 թվականի ապրիլի 23-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Յուսուֆ Չիմը, Գյուլսիմ Իլհան Ալին և Մեհմետ Օզգյուր[1]։ Հեռուստասերիալի պրոդյուսերը Ֆարուք Թուրղութն է, իսկ ռեժիսորը՝ Մուստաֆա Շեվքի Դողանը։ Հեռուստասերիալը բաղկացած է 13 սերիաներից, յուրաքանչյուր սերիան մոտ 120 րոպե։ Նկարահանումները տեղի են ունեցել Մարմարիսում, Մուղլայում և Ստամբուլում։
Գյուղացի տիկին թուրքերեն՝ Hanım Köylü | |
---|---|
![]() Գյուղացի տիկին հեռուստասերիալի պոստերը | |
Ժանր | սիրային կատակերգություն |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Մուստաֆա Շեվքի Դողան |
Գլխավոր դերերում | Յուսուֆ Չիմ, Գյուլսիմ Իլհան Ալի, Մեհմետ Օզգյուր |
Պրոդյուսեր | Ֆարուք Թուրղութ |
Սցենարիստ | Բայկութ Բադեմ, Ֆիլիզ Էքինջի, Բերկ Ջան Դողան |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 13 |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Gold Film |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV), 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Սյուժե
խմբագրելՀեռուստասերիալի իրադարձությունները կատարվում են մի գյուղում, որը ավանդույթներով և սովորույթներով տարբերվում է մնացած գյուղերից։ Գյուղի բնակիչները այնքան են կապված միմյանց հետ, որ եթե ամուսնացնեն իրենց որդիներին և դստրերին, չեն թողնի նրանց դուրս գալ գյուղի տարածքից։ Եվ հենց սա է գլխավոր հերոսի խնդիրը։ Հիմնական խնդիրը, որը չի թողնում Ֆերիտին (Յուսուֆ Չիմ) ամուսնանալ Գյուլի հետ, այն փաստն է, որ նրանք տարբեր գյուղերից են։ Նա կփորձի պայքարել իր սիրո համար՝ ձևացնելով, թե ինքը նույնպես այդ գյուղից է։