Գյուղացի կին (Ոսկեվազցի պառավը)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Գյուղացի կին» (Ոսկեվազցի պառավը), ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1957 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում[1]։

Գյուղացի կին
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1957
բարձրություն100 սանտիմետր
լայնություն65 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 100 սմ բարձրություն, 65 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն

խմբագրել

Արփենիկ Նալբանդյանը, որտեղ էլ որ եղել է, ինչ էլ նկարել է, մշտապես որոնել է հետաքրքիր կերպարներ, որոնց միջոցով փորձել է արտահայտել իր հիացմունքն ու սերը մարդու նկատմամբ, ինչպես նաև կերպարների ազգային յուրահատկության, արտաքինի նկատմամբ, որ գալիս է դարերի խորքից:Այդ առումով առանձնապես հետաքրքիր է «Գյուղացի կին» (Ոսկեվազցի պառավը) կտավը, կատարված 1957 թվականին։

Ծեր կինը պատկերված է իրեն բնորոշ միջավայրում։ Արարատյան դաշտի բնակչուհի է` հոգսաշատ մտքերի մեջ խորասույզ, աշխատասեր։ Ոսկեվազցի պառավը մենակ է, խոնարհ։ Որպես բնորոշ գիծ ընտրված ու ընդգծված  է նրա բարի, կենսասեր լինելը։ Նկարչուհին շեշտել է հողի հետ աշխատանքից կոպտացած կնոջ ձեռքերը։ Ակնհայտ է ամուր գծանկարն ու սերը արտահայտիչ, հստակ պլաստիկայի և բնական ձևերի նկատմամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել