Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն

Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն (ԳԱՀԿ) Հայաստանի հանրապետության Գյուղատնտեսությյան նախարարությունը, հիմնադրվել է 2002-ին «Ագրոգիտություն», «Ագրոպրես» և «Ագրոգիտարտ» Փակ բաժնետիրական ընկերությունների միավորմամբ։ Գործու գյուղատնտեսական տեխնիկայի տեսակներ Գյուղմթերքի շուկա Երևանում գյուղատնտեսական գյուղմթերքի շաբաթ կիրակնօրյա շուկա Երևանում գործունեության հիմնադրամի ուղղություններն են ագրարային գիտության և տեխնոլոգիաների ներդրում, ուսուցում, խորհրդատվության կազմակերպում և ծառայությունների մատուցում, լրատվություն և տեղեկատվություն։ Տնօրինում է գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում տարիների ընթացքում իրականացված ԳՀ և ագրարային տեխնոլոգիաների գնահատման ծրագրերի արդյունքները (շուրջ 45 ԳՀ և 700 տեխնոլոգիաների գնահատման ծրագիր) և փոխշահավետ կապեր է հաստատել Հայաստանի հանրապետության գործող գիտության կենտրոնների, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների,գյուղացիների տնտեսությունների (նաև ֆերմերայի) միջև։ Մասնակցել է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության», «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության» ծրագրերին։ ԳԱՀԿ-ն «Ագրոլրատու» թերթի և «Ագրոգիտություն» ամսագրի հիմնադիրն ու հրատարակիչն է։ Ներկադրությամբ իրականացվել են 1064 տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։