Ագրոգիտություն

Հայաստանի հանդես

Ագրոգիտություն գիտական ամսագիր, ամսագիրը, ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի որոշմամբ, ներառված է բնական, տեխնիկական և հասարակական գիտությունների բնագավառներում դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի գիտական ամսագրերի ցանկում։

Ագրոգիտություն գիտական ամսագիր
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ՀրատարակիչՀայաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնում
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն1958 թվականից
Հաճախականություն6
Գրախոսվողայո
Հոդվածներ20-25
Տպաքանակ350
ԱԳ
Հայկական ԱԳ0.04
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ1

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության հանրապետության կենտրոնի հրատարակչություն։ Լույս է տեսնում 1958 թվականից Երևանում (մինչև 2002 թվականը՝ «Գյուղատնտեսական գիտությունների տեղեկագիր», ապա՝ «Ագրոգիտություն և արտադրություն»)։ Տպագրում է ՀՀ ագրոպարենային համակարգի գիտական ձեռքբերումներին, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման, գիտահետազոտական աշխատանքների արդյունքներին վերաբերող հոդվածներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ ամփոփումներով։

Աղբյուր խմբագրել