Գծագրական երկրաչափություներկրաչափության բաժին, որը տարածության մեջ տրված երկրաչափական մարմիններն ուսումնասիրում է հարթության վրա, դրանց արտապատկերումների միջոցով։ Ուսումնասիրելով արտապատկերման զանազան մեթոդների երկրաչափական հիմունքները՝ սահմանում է այն օրենքները և կանոնները, որոնց միջոցով կարելի է ոչ միայն ցանկացած երկրաչափական մարմին արտապատկերել հարթության վրա, այլև գծագրի օգնությամբ վերականգնել այն և տալիս է տարածական խնդիրները հար–թության վրա գծագրի միջոցով լուծելու մեթոդներ։ Երկրաչափական մարմինը հարթության վրա արտապատկերելու մե–թոդը կոչվում է պրոյեկտման մեթոդ։ Կան տեխնիկայում կիրառվող պրոյեկտման տարբեր մեթոդներ։ Օրինակ, оրթոգոնալ կամ ուղղանկյուն պրոյեկտման միջոցով երեք փոխուղղահայաց հարթությունների վրա ստացված գծագրերը լայն կիրառություն ունեն մեքենաշինության մեջ, շինարարական և այլ նախագծային աշխատանքներում։ Աքսոնոմ և տրիկ պրոյեկցիաները, որոնք ստացվում են մեկ հարթության վրա զուգահեռ պրոյեկտման մեթոդով (երեք կոորդինատային առանցքներից ոչ մեկը չպետք է համընկնի պրոյեկտման ուղղությանը), կիրառում են այն դեպքում, երբ գծագիրը պետք է լինի մատչելի, պատկերավոր։ Կենտրոնական պրոյեկցիան կամ հեռաևկարը կիրառվում է ճարտարապետության, քաղաքաշինության, կամուրջների նախագծման բնագավառներում։ Թվանշանակիր պրոյեկցիաները կիրառվում են ճանապարհաշինության, քարտեզագրության, տոպոգրաֆիայի բնագավառներում և այլն։ Գծագրական երկրաչափուչյան հիմնադիրն է Մոնժը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 105)։