«Գլուխը պատին» (ֆր.՝ La Tête contre les murs) Ժորժ Ֆրանժյուի դեբյուտային սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմը։ Դա ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է[2]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականի մարտի 20-ին։

Գլուխը պատին
ֆր.՝ La Tête contre les murs
ԵրկիրՖրանսիա
Ժանրդրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԳլուխը պատին
Թվականմարտի 20, 1959[1], նոյեմբերի 29, 1960[1], փետրվարի 23, 1962[1], մայիսի 28, 1962[1], մայիսի 6, 1964[1] և հունիսի 5, 1968[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺորժ Ֆրանժյու
ՊրոդյուսերJean Velter?
Սցենարի հեղինակԺան-Պիեռ Մոկի և Ժորժ Ֆրանժյու
ԴերակատարներՊիեռ Բրասյոր, Պոլ Մյորիս, Ժան-Պիեռ Մոկի, Անուկ Էմե, Շառլ Ազնավուր, Ժան Գալան, Անդրե Տորենտ, Claude Castaing?, Կլոդ Մանսար, Դուդու Բաբետ, Էդիտ Սկոբ, Georges Pally?, Անրի Պուարե, Henri San Juan?, Jacques Mancier?, Ժակ Սեյլեր, Ժան Օզեն, Ժան Ռուժերի, Լյուկ Անդրիյո, Լյուսիեն Կամիրե, Մաքս Մոնտավոն, Պոլ Դեմանժ, Պիեռ Միրա, Ռաուլ Մարկո, Ռենե Ալիե, Ռոժե Լեգրի, Ռուդի Լենուար, Տոմի Բուրդել և Վերոնիկ Նորդեյ
ՕպերատորԷժեն Շյուֆտան
ԵրաժշտությունՄորիս Ժար
ՄոնտաժՍյուզան Սանդբերգ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
ԿինոընկերությունFilms Sirius?
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆրանսուա Ժերանը ֆինանսական միջոցների հետ կապված դժվարություններ է ունենում, այլ հնար չգտնելով՝ հոր սեղանից գումար է գողանում։ Հայրն, առանց երկար մտածելու, ատրճանակ է դնում որդու ճակատին, որից հետո նրան տեղափոխում է հոգեբուժարան։ Շուտով Ֆրանսուան ծանոթանում է էպիլեպսիայով տառապող Էրտուվենի հետ, և նրանք երկուսով որոշում են փախչել հիվանդանոցից։ Սակայն դա նրանց չի հաջողվում, և Էրտուվենն, այլևս չցանկանալով վերադառնալ հոգեբուժարան, ինքնասպանություն է գործում։ Որոշ ժամանակ անց Ֆրանսուան կրկին փորձում է փախչել հիվանդանոցից, այս անգամ դա նրան հաջողվում է։ Փախուստից հետո նա թաքնվում է իր ծանոթի՝ Ստեֆանիի մոտ։

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի թողարկումից բավական անց՝ 2005 թվականին Ֆրանսիայում թողարկվեց «Play Time» ձայնասկավառակը, որի մեջ ընդգրկվում էին նաև Մորիս Ջարրի այլ երգեր[3]։

Դերերում խմբագրել

  • Պիեռ Բրասուր - Դոկտոր Վարմմոնտ
  • Պոլ Մերիս - Ֆրանսուա Ժերան
  • Անուկ Էմե - Ստեֆանի
  • Ժան Ժալանդ - Միտրե Ժերան
  • Ժան Օզեն - Էլզար դե Շամբրել
  • Թոմի Բուրդելոն - գնդապետ Դոննադե
  • Շառլ Ազնավուր - Էրտուվեն

Ծանոթագրություններ խմբագրել