Գլոբիգերիններ (Globigerina), միաբջիջ կենդանիների սեռ աբմատոտանիներ դասի ֆորամինիֆերների խմբից։ Գլոբիգերինների կրային ծակոտկեն խեցին կազմված է միմյանց հաղորդակցված գնդաձև խցիկներից։ Վերջիններս ծածկված են բազմաթիվ երկար ասեղներով, որոնք հեշտացնում են գլոբիգերինների շարժումը ջրում։ Ի տարբերություն մյուս արմատոտանիների, վարում են ազատ լողացող կյանք, մեծ քանակությամբ հանդիպում են տաք ծովերի պլանկտոնում։ Ունեն մի քանի տասնյակ ժամանակակից և բրածո տեսակներ։ Մահացած գլոբիգերինների խեցիները կուտակվում են հատակին՝ առաջացնելով օվկիանոսային խորջրյա գլոբիգևրինային տիղմի հիմնական բաղադրիչ մասը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 102