Գլխի թեփոտում, առատ թեփուկներ, որոնք առաջանում են գլխի մաշկի մազածածկ մասերում։ Սովորական թեփոտման ժամանակ մանր թեփուկները տարածվում են գլխի մազածածկ մասի ամբողջ մակերեսով կամ առավելապես լինում են ճակատային և քունքային հատվածներում, երբեմն՝ առանձին օջախներով։ Ճարպազատումը թույլ է արտահայտված, անհանգստացնում է քորը, աստիճանաբար մազերը չորանում են, փշրվում և սկսում թափվել։

Գլխի թեփոտում
Տեսակհիվանդության կարգ
ՀՄԴ-9690.18
 Dandruff Վիքիպահեստում

Պատճառ խմբագրել

Գլխի թեփոտման պատճառ կարող են լինել վիտամինների (A, B խմբի) անբավարարությունը, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի գործունեության խանգարումները, մազերի ոչ ճիշտ խնամքը, որի հետևանքով գլխի մաշկը չորանում է։ Ենթադրվում է նաև, որ գլխի թեփոտումը կարող է վարակիչ լինել։ Եթե գլխի թեփոտումը առաջանում է ուժեղ ճարպազատման հետևանքով, ապա թեփուկները ներծծվում են ճարպագեղձերի արտազատուկով, շերտավորվում են, դառնում դեղնավուն, իսկ մազերն արագ կեղտոտվում են և կպչում միմյանց։

Բուժում խմբագրել

Գլխի թեփոտման ժամանակ խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ, կանոնավոր քուն, լիարժեք հանգիստ, համապատասխան խնամք (հատուկ շամպուններ)՝ կախված մազերի բնույթից։ Արտահայտված թեփոտման, խոշոր թեփերի, գլխի մաշկի բորբոքային ախտանշանների, մազերի փշրվելու դեպքերում, որոնք կարող են լինել լուրջ հիվանդությունների (օրինակ՝ միկրոսպորիա, տրիխոֆիտիա, էկզեմա) ախտանշաններ, որը բուժվում է առողջապահական կենտրոններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխի թեփոտում» հոդվածին։