Գլխային ցուցիչ, գլխի ամենամեծ լայնության (լայնական տրամագիծ) հարաբերությունը նրա ամենամեծ երկարությանը (երկայնական տրամագիծ)՝ արտահայտված տոկոսներով։ Գլխային ցուցիչը օգտագործվում է մարդաբանության մեջ, հորիզոնական հարթակում գլխի ուրվագիծը ստանալու նպատակով։ Երկարագլխության (դոլիխոկեֆալիա)՝ գլխային ցուցիչը մինչև 74, 9% է, միջնագլխությանը (մեզոկեֆալիա)՝ 75, 0—79, 9%, կարճագլխությանը (բրախիկեֆալիա)՝ 80%-ից ավելի։ Գլխային ցուցիչի օգնությամբ հնարավոր է մարդկության մեծ ռասայական խմբերում առանձնացնել տեղային մարդաբանական տեսակներ։ Խմբային տարբերություններն ի հայտ են գալիս արդեն վաղ մանկական հասակում։ Սկսած միջնադարից, նախորդների համեմատությամբ, նկատվում է գլխային ցուցիչի մեծացում (բրախիկեֆալացում), 1950- 1970 թվականներին՝ առանձին վայրերում՝ գլխային ցուցիչի նվազում (դեբրախիկեֆալացում)։ Գլխային ցուցիչը կապված չէ մարդու մտավոր ունակությունների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 96