Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլաձոր (այլ կիրառումներ)

«Գլաձոր», գրական տարեգիրք (անկանոն պարբերականությամբ)։ Հրատարակել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի ուսանողները։ Լույս է տեսնում 1956 թվականից, Անթիլիասում (Լիբանան)։ Հիմնականում տպագրում է հաստատության սաների գրական փորձերը (պատմվածքներ, բանաստեղծություններ և այլն), մատենագրական֊բանասիրական վերլուծություններ (կրոնական տեսանկյունով) միջնադարի հայ պատմիչների և բանաստեղծների գործերի մասին, անդրադառնում է հայ եկեղեցու պատմությանն ու գործիչների կյանքին։ Տպագրում է նաև օտար հեղինակների գրական-գիտական ուսումնասիրությունները՝ դպրեվանքի ուսանողների թարգմանությամբ, ինչպես նաև հոդվածներ հայկական աղանդավորական հոսանքների մասին։ Տեղեկություններ է հաղորդում դպրեվանքի ներքին կյանքից։

Գլաձոր
Ժանրգրական տարեգիրք
Բնօրինակ լեզուարԵմտահայերեն
Հրատարակման վայրԱնթիլիաս
Հրատարակման տարեթիվ1956 թվականից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 90