Գի Թերջանյան (ֆր.՝ Guy Terjanian), ֆրանսահայ մաթեմատիկոս, որն աշխատել է հանրահաշվական թվերի տեսության վրա։

Գի Թերջանյան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտհանրահաշիվ և թվերի տեսություն
Գիտական ղեկավարԿլոդ Շևալիե[1]
Եղել է գիտական ղեկավարՍաիդ էլ-Բաղդադի[1]

Գործունեություն խմբագրել

Դոկտորի աստիճանն ստացել է Կլոդ Շևալիեի ղեկավարությամբ՝ 1966 թվականին (դոկտորական ատենախոսության թեման՝ «Մարմնի թվաբանական չափականություն»)[2], և այդ ժամանակ հրապարակել է Էմիլ Արթինի ենթադրության սկզբնական ձևի հակաօրինակը[3], որը պատշաճ ձևափոխված նոր էր ապացուցվել որպես Էքս-Կոուշենի թեորեմ։

1977 թվականին Գի Թերջանյանն ապացուցել է, որ եթե p-ն կենտ պարզ թիվ է, և բնական x, y և z թվերը բավարարում են   հավասարությանը, ապա 2p-ն պետք է բաժանվի x-ի կամ y[4]։

Աշակերտներ խմբագրել

Գի Թերջանյանի անվանի աշակերտներից է Սաիդ էլ-Բաղդադին, որը 1993 թվականին դոկտորական աստիճանը Ֆրանսիայի Թուլուզ III Պոլ Սաբատիե համալսարանում ստացել է նրա ղեկավարությամբ[2]։

Աշխատություններ խմբագրել

  • Velká Fermatova věta (2002, դեկտեմբեր)[5]
  • Arithmetical properties of wendt's determinant (2005, նոյեմբեր, Journal of Number Theory)[6]
  • On Wolstenholme's theorem and its converse (2008, մարտ, Journal of Number Theory)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
  2. 2,0 2,1 Գի Թերջանյան Mathematics Genealogy Project կայքում
  3. Guy Terjanian, Un contre-exemple à une conjecture d'Artin, C. R. Acad. Sci. Paris Sér. A-B, 262, A612, (1966)
  4. G. Terjanian, Sur l'equation   ', CR. Acad. Sc. Paris. ,. 285. (1977), 973-975.
  5. Velká Fermatova věta
  6. Arithmetical properties of wendt's determinant
  7. On Wolstenholme's theorem and its converse

Արտաքին հղումներ խմբագրել