Գիրտ Վիլկս (ռուս.՝ Гирт Андреевич Вилкс, հունվարի 1, 1909(1909-01-01), Դուրբե, Լատվիա - ապրիլի 11, 1983(1983-04-11)), խորհրդային և լատվիացի նկարիչ[1]։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Գիրտ Վիլկս
լատիշ․՝ Ģirts Vilks
Ծնվել էհունվարի 1, 1909(1909-01-01)
ԾննդավայրԴուրբե, Լատվիա
Վախճանվել էապրիլի 11, 1983(1983-04-11) (74 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականի հունվարի 1-ին, Դուրբեից եկած դարբինների ընտանիքում։

1936-1940 թվականներին սովորել է Լիեպայի գեղարվեստի ստուդիայում, այնուհետև` Լատվիայի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, որտեղ նկարիչ Վիլհելմ Պուրվիտի ղեկավարությամբ ուսումնասիրել է արվեստի տարբեր դիսցիպլիններ։

1930-ական թվականների կեսերին Վիլկսն սկսել է բեմանկարներ նկարել Ռիգայի տարբեր թատրոններում, իսկ 1937 թվականին ինքնուրույն կատարել է իր առաջին բեմանկարները` աշխատելով Գեղարվեստի թատրոնի Փոքր անսամբլում։

1940 թվականից աշխատել է Ռիգայի գեղարվեստի թատրոնում։ 1947 թվականին նշանակվել է Գեղարվեստի թատրոնի գլխավոր դեկորատոր։

1946 թվականին նկարազարդել է իր առաջին գիրքը` «Ես սպիտակ շարֆ նետեցի ուսերիս» ժողովրդական երգը։

Գիրտ Վիլկսը նաև աշխատել է մոնումենատալ գեղանկարչության ոլորտում` զբաղվելով հյուրանոցների և պանսիոնատների ներքին ձևավորմամբ։ Մոսկվայի մետրոյի «Րիժսկի» կայարանը ձևավորվել է Վիլկսի կողմից։ «Լատվիական կարմիր նետերը» վիտրաժների հեղինակն է։

Մահացել է 1983 թվականի ապրիլի 11-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել