Գիտության տուն (Սևիլյա)

Գիտության տուն (իսպ.՝ La Casa de la Ciencia), գիտության հանրահռչակման կենտրոն, որը գտնվում է Սևիերում՝ Իսպանիայում։

Գիտության տուն
Pavillon du Pérou (Séville).JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՏեղագրությունՍևիլյա
ՎայրՍևիլյա
Մասն էԻսպանական ազգային հետազոտական խորհուրդ
Ղեկավարության նստավայրՍևիլյա, Իսպանիա
Հիմնադրված է2008
Կայքcasadelaciencia.csic.es

Բացի թանգարանից, շենքում գտնվում է գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի անդալուզական շտաբը (CSIC): CSIC-ը հանդիսանում է խոշորագույն պետական հաստատություն՝ նվիրված Իսպանիայում հետազոտությանը, և Եվրոպայում մեծությամբ երրորդն է։ Շենքը հանրության համար բացվել է 2008 թվականին՝ գիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված գիտելիքների փոխանակման նպատակով։ Գիտության տունը ձգտում է լինել կամուրջ գիտահետազոտական հանրության և հասարակության միջև՝ կիսելով ժամանակակից գիտական հետազոտություններ և բնապահպանական հարցերի շուրջ տեղեկատվություն։ Այդ նպատակներն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու ճանապարհով, այդ թվում՝ ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և սեմինարներ։ Թանգարանն ունի երեք մշտական և մեկ ժամանակավոր ցուցահանդես, պլանետարիում[1]։

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը գտնվում է պերուական տաղավարում (իսպ.՝ Pabellón de Peru), շենքն ունի անսովոր գեղեցկություն և կառուցվել է Մարիա Լուիզայի զբոսայգիում 1929 թվականի իբերո-ամերիկյան ցուցահանդեսի համար։ Շենքում է գտնվում նաև Պերուի դեսպանատունը։ 20 տարվա ընթացքում շենքը Դոնյանի կենսաբանական կայանի շտաբն էր։ 2008 թվականի ապրիլին Սևիերի քաղաքային խորհուրդը շենքի վերանորոգման համար դրամաշնորհ է տրամադրել՝ Գիտության տուն ստեղծելու համար[2]։

ՇենքԽմբագրել

Շենքը կառուցել է հայտնի ճարտարապետ Մանուել Պիկարես Կոտոլին (1885—1937), որը ծնվել էր Լուսենայում (Կորդովա քաղաքում), բայց տեղափոխվել է Պերու սովորելու և դարձել է հայտնի իր շենքերով, որոնցում համատեղվում է բնիկ և գաղութային ճարտարապետության սինթեզը։ Իրականում Գիտության տան որոշ մանրուքներում զգացվում է ճարտարապետի պերուական նախագծերի հետ նմանությունը։ Կոտոլին նաև հայտնի էր այնպիսի նախագծերով, ինչպիսին է Գեղարվեստի ազգային բարձրագույն ավտոնոմ դպրոցի շենքը (ENSABAP) Լիմայում, Ֆրանսիսկո Պիսառոյի գերեզմանը, նաև Պերուի կառավարության շենքը։

Գիտության տան մի մասը զբաղեցնում է Պերուի գլխավոր դեսպանատունը Սեվիրեում[2]։ CSIC-ը զբաղեցնում է հանրության համար բաց 3000 մ² ցուցահանդեսային տարածք, ինչը նպաստում է Անդալուզիայում գիտության հանրահռչակմանը։

ԱռանձնահատկություններԽմբագրել

Ներկայումս թանգարանն ունի 3 մշտական ցուցադրություն՝ բաց հանրության համար, որոնք ցուցադրում են շրջանի բուսական, կենդանական աշխարհը և հանքանյութերը։ Թանգարանում կա նաև Սևիրեում եզակի պլանետարիում։

Թանգարանի հիմնական տեսարժան վայրերից առանձնանում է ջրի ժամացույցը (ջրային ժամացույց), նաև էկոսֆերան (Ակվարիում)[3]։ Լոուրենս Արաբացի ֆիլմի առաջին տեսարանները Պիտեր Օ'Թուլի մասնակցությամբ նկարահանվել են շինության նկուղում, որը ներկայումս օգտագործվում է Բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «La Casa de la Ciencia» (իսպաներեն)։ Casa de la Ciencia։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2014-17-06 
  2. 2,0 2,1 «Consulado General del Perú en Sevilla»։ Consulado General del Perú en Sevilla։ Վերցված է 2014-17-06 
  3. Kim Kenville Consulting Integrating Web-Based Emergency Management Collaboration Software into Airport Operations--A Primer. — 2013-12-24. — doi:10.17226/22455

Արտաքին հղումներԽմբագրել