Գիտանք

հրատարակչություն

«Գիտանք», հրատարակչություն։

Գիտանք
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1998
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան

Պատմություն

խմբագրել

Ստեղծվել է 1998 թվականին Երևանում։ Հիմ­նադիր-տնօրեն՝ Ալեքսանդր Աղաբեկ­յան։

Լույս է ընծայում երկլեզու մասնագիտական բառարաններ։ Տպագրել է Պ. Ֆլանագանի «Գուլդի ձկնագիրքը» (2006), Մ. Օնդաչի «Դիվիզադերո» (2009), Ժ. Կուրտմանշի «Մի կիրակի Կիգալիում լողավազանի մոտ» (2007), Պ. Կոելոյի «Տասնմեկ րոպե» (2007) և այլ գրքեր, հայ դասականների սեղմավեպեր՝ Րաֆֆու «Սամվել» (2007), Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (2007), Շիրվանզադեի «Քաոս» (2007) և այլն, նաև էկոնոմիկայի և ֆինանսների 4 դասագիրք՝ բուհերի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։