Գիորգի Մթածմիդելի (հայերեն՝ Գևորգ Սուրբսարեցի կամ Աթոսացի, 1009[1], Թռեղք, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - հունիսի 27, 1065(1065-06-27), Աթենք), վրացի մատենագիր, թարգմանիչ, մեկնիչ, հոգևոր գործիչ։

Գիորգի Մթածմիդելի
վրաց.՝ გიორგი მთაწმინდელი և վրաց.՝ გიორგი ათონელი
Դիմանկար
Ծնվել է1009[1]
ԾննդավայրԹռեղք, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան
Մահացել էհունիսի 27, 1065(1065-06-27)
Մահվան վայրԱթենք
ԳերեզմանՀունաստան
ՔաղաքացիությունՎրաստան
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունգեղագիր, թարգմանիչ և կենսագիր
 George the Hagiorite Վիքիպահեստում

Թարգմանության բնագավառում շարունակել է Մթածմիդեփ Եքվթիմեի գործը։ Կատարել է Սուրբ Գրքի վերջնական վրացական խմբագրությունը, վրացերեն է թարգմանել բազմաթիվ վարքեր, մեկնություններ, պարականոն երկեր։ Մթածմիդելու ինքնուրույն գործերից հայտնի է Եքվթիմե Մթածմիդելու վարքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 516  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Մթածմիդելի» հոդվածին։