Գիշերային թռիչք (պատմվածք)

Գիշերային թռիչք (ֆր.՝ Vol de Nuit), ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի առաջին պատմվածք։ Առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին և դարձել է համաշխարհային գլուխգործոց[1]։

Գիշերային թռիչք
ֆր.՝ Vol de Nuit
ՀեղինակԱնտուան դը Սենտ-Էքզյուպերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրaviation novel?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1930
Էջեր182
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչԳալլիմար
Հրատարակման տարեթիվ1931
ԳՄՍՀ2-07-025658-8
OCLC32570054
Պարգև(ներ)
Կայքsaint-exupery.org(ֆր.)

Պատմություն խմբագրել

Գիրքը պատմում է Էքզյուպերիի կյանքի այն տարիների մասին, երբ ինքը եղել է Արգենտինայի օդանավակայանի օդաչու և տնօրեն։ Կերպարների բնութագիրը հիմնված է այն մարդկանց խառնվածքի վրա, որոնց հեղինակը ճանաչել է Հարավային Ամերիկայում։ Պատմվածքի հերոս Ռիվիերի կերպարը համընկնում է օդանավակայանի նախագահի՝ Դիդիեր Դադուարի կերպարին։

Շատ դրվագներ հայտնվում են նաև Էքզյուպերիի հուշերում՝ գրված 1939 թվականին՝ «Քամի, ավազ և աստղեր» ստեղծագործության մեջ։

Սյուժե խմբագրել

Ֆաբիանը օդային փոստի օդաչու է Պատագոնիայի փոստից։ Ռիվիերը Ֆաբիանի վերադասն է, ով նրան հրամայում է թռչել հենց այն գիշեր, երբ մրրկահողմ է սկսվում Արգենտինայում։ Ֆաբիանի կինն սպասում է ամուսնուն։ Իրավիճակը գնալով դառնում է ավելի վտանգավոր, այնքան, որ Ֆաբիանը մահվան ճիրաններում է հայտնվում։ Հետո ռադիոհաղորդագրություն է ուղարկում, բայց Ռիվիերը չի կարողանում ոչ-ինչ անել։ Թռիչքն ավարտվում է այնտեղ, բայց արդեն Ֆաբիանը զոհված է լինում։

Մրցանակներ խմբագրել

«Գիշերային թռիչք» պատմվածքն ստացել է Ֆեմինա մրցանակ, որը համարվում է Ֆրանսիայի կարևորագույն գրական մրցանակներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Saint Exupéry: A Biography, Stacy Schiff, pg.210

Գրականություն խմբագրել

  • Անտուան դե Սենտ Էքզյուպեր - «Գիշերային թռիչք։ Մարդկանց երկիրը։ Փոքրիկ իշխանը։»