Գինու թանգարան (Մալագա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գինու թանգարան (այլ կիրառումներ)
Գինու թանգարան Մալագայում (իսպ.՝ Museo del Vino Málaga), էնոլոգիական թանգարան Իսպանիայի Անդալուզիա նահանգի մայրաքաղաքում։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ հինավուրց Բիեդմա պալատում, որը վերանորոգվել է 2008 թվականին։
Գինու թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | գինու թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մալագա[1][2] |
Հասցե | Plaza de los Viñeros, 29008 Málaga[1]29008[1] |
Հիմնադրվել է | հուլիսի 3, 2008 |
Կայք | museovinomalaga.com/index.html?lang=es և vinomalaga.com |
![]() | |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԹանգարանի բոլոր տարածքների ընդհանուր մակերեսը գերազանցում է 800 մ²-ը։ Թանգարանի ցուցադրությունը գտնվում է երկու հարկերում՝ մի քանի թեմատիկ ցուցասրահներում։ Հավաքածուն ներառում է ավելի քան 400 առարկա, այդ թվում՝ գովազդային պաստառներ, գինու շշերի և տակառների պիտակներ, անցած տարիների և նույնիսկ դարերի ամենահայտնի գինիների շշեր[3]։
Թանգարանի այցելուները ծանոթանում են Մալագայի գինիների պատմությանը և աշխարհագրությանը, դրա արտադրության առանձնահատկություններին։ Շեշտը դրվում է աշխարհում ամենատարածված և հայտնի Մալագա և Պեդրո Խիմենես տեսակների վրա։ Թանգարանը կազմակերպում է էքսկուրսիաներ գինու համտեսմամբ, ինչպես նաև վաճառում է գինի։ Համտեսման սենյակն ունի մոտ 120 տեսակի մալագյան գինիներ[3]։
Թանգարանը գինու մշակույթի կենտրոն է և Մալագա քաղաքում արտադրված գինու ուսումնասիրության կենտրոն, որը ստեղծվել է Մալագայի և Անդալուզիայի գինիների պահպանման, կատարելագործման, զարգացման և խթանման հետ կապված գիտելիքների և փորձի ձևավորմանն ու տարածմանը նպաստելու համար[3]։
Պատկերասրահ
խմբագրել- Գինու թանգարանի ցուցանմուշներից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliotecas y Centros de Documentación de Andalucía
- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ 3,0 3,1 3,2 «Музей вина - Museo del Vino. Малага». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «:1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: