Գինու թանգարան (Էհնեն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գինու թանգարան (այլ կիրառումներ)
Գինու թանգարան (ֆր.՝ Musée du Vin), գտնվում է Լյուքսեմբուրգի Էհնեն քաղաքում` Մոզել գետի մոտ։ Թանգարանում ցուցադրվում է գինու պատրաստման արվեստը, գինեգործների ավանդական գործիքների ցուցանմուշներ և շշալցման սարքեր, ինչպես նաև` հին փաստաթղթեր և լուսանկարներ։ Տարածքը ձեռք է բերվել պետության կողմից 1974 թվականին և բացվել է որպես թանգարան 1978 թվականին[1]։ Զբաղեցնում է նախկին գինեգործի տուն` հնություններով և կահավորանքով[2]։
Գինու թանգարան | |
---|---|
Տեսակ | կոնֆերանսների կենտրոն և wine museum? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ehnen? |
Կայք | entente-moselle.lu/de/weinmuseum |
![]() | |
![]() |
ԹանգարանԽմբագրել
Մոտ լինելով գետի ափին` 18-րդ դարի տունը պատկանել է Վելենշտեյնից հարուստ ընտանիքի։ Շինությունը իր մեջ ներառում էր նաև տակառագործարան, որտեղ ցուցադրվել է տակառի պատրաստման գործընթացը, գինու ընդարձակ ճնշման սարքը, դարբնոց և Էհնենի կշռման և չափման նախկին գրասենյակը։ Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են գինի պատրաստելու գործընթացը` խաղող աճեցնելուց մինչև գինու շշալցումը։ Ցուցադրվող շատ իրեր թանգարանում նվիրաբերվել են տեղի գինեվաճառների կողմից[3]։ Այնտեղ կար նաև խաղողի փոքր այգի` խաղողի բոլոր տեղական տեսակներով։ Քանի որ այս խաղողը աճում է պետական հողում, դրանից ստացված գինին մատուցվում է պաշտոնական արարողությունների ժամանակ, ինչպես օրինակ` դեսպանատան ճաշի ժամանակ[3]։
Թանգարանը բացվել է ապրիլից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում[2] և ամենամյա Ռիեսլինգ բաց գինու փառատոնների անցկացման հիմնական վայրերից մեկն է[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Villages»։ Privatwenzer.info։ Վերցված է January 23, 2017
- ↑ 2,0 2,1 "The Wine Museum in Ehnen", Luxembourg Tourist Office in London. Archived 1998-06-12 at the Wayback Machine.
- ↑ 3,0 3,1 Skelton Tim (2012)։ Luxembourg։ Bradt Travel Guides։ էջեր 127–130։ ISBN 978-1-84162-424-2
- ↑ «Riesling Open»։ Tastingeurope.com։ Վերցված է 23 January 2017