Ֆեդոն Գիզիկիս (հուն․՝ Φαίδων Γκιζίκης, հունիսի 16, 1917(1917-06-16)[1], Վոլոս[2] - հուլիսի 26, 1999(1999-07-26), Աթենք, Հունաստան), հույն ռազմական և պետական գործիչ,1967-1974 թվականներին «Սև գնդապետների» խունտայի անդամ, Հունաստանի նախագահը 1973-1974 թվականներին։

Ֆեդոն Գիզիկիս
 
Կուսակցություն՝ անհայտ
Կրթություն՝ Hellenic Military Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր հունիսի 16, 1917(1917-06-16)[1]
Ծննդավայր Վոլոս[2]
Վախճանի օր հուլիսի 26, 1999(1999-07-26) (82 տարեկան)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան

Կենսագրություն խմբագրել

1939 թվականին Գիզիկիսն ավարտել է հունական ռազմական ակադեմիան[3]։ 1940 թվականին Ալբանիայի ճակատում մարտնչել է իտալացիների հետ։ Մասնակցել է 1946-1949 թվականների Հունական քաղաքացիական պատերազմին՝ կառավարության կողմից։ 1968 թվականին գնդապետ Գիզիկիսը եղել է Աթենքի ռազմական կառավարիչ[4][5]։ 1971 թվականին Գիզիկիսը բարձր պաշտոն է զբաղեցրել Հունաստանի ցամաքային զորքերում։ 1973 թվականին նշանակվել է 1-ին հունական բանակի հրամանատար[6]։

1973 թվականի նոյեմբերին Գեորգիոս Պապադոպուլոսին իշխանությունից հեռացնելուց հետո հունտայի նոր ղեկավար Դիմիտրիոս Իոաննիդիսը՝ Գիզիկիսի ընկերն ու նրա հայրենակիցը (Էպիրից), նրան նշանակել Է Հունաստանի նոր նախագահ։ 1974 թվականին Կիպրոսում հեղաշրջման տապալումից հետո քաղաքական ճգնաժամի ժամանակ Գիզիկիսը հանդիպել է հույն առաջատար քաղաքական գործիչների հետ, որից հետո որոշում է կայացրել իշխանությունից հեռացնել Իոաննիդիսին և նոր վարչապետ նշանակել Կարամանլիսին դրանից մի քանի ամիս անց Գիզիկիսը հրաժարական տվեց (նոր նախագահ դարձավ Միխայիլ Ստասինոպուլոսը)։

Ապրել է մենակ, մահացել է գրեթե աղքատության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 http://articles.latimes.com/1999/jul/30/news/mn-61048
  3. Eric Pace (1999-07-30). «Phaidon Gizikis, '73 Greek Junta Officer, 82» (անգլերեն). New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին.
  4. Metin Tamkoç The Turkish Cypriot State. — K. Rustem & Brother, 1988. — С. 83. — ISBN 9963565123
  5. The Greek Case, 1969. / European Court of Human Rights. — Martinus Nijhoff Publishers, 1972. — С. 386. — ISBN 9024713102
  6. «Obituaries» (անգլերեն). Los Angeles Times. 1999-07-30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել