Գեֆեն Պրիմո (եբրայերեն՝ גפן פרימו‎, մարտի 26, 2000(2000-03-26), Gan HaShomron, Իսրայել), իսրայելցի ձյուդոիստ, 2021 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։

Գեֆեն Պրիմո
Ծնվել էմարտի 26, 2000(2000-03-26) (24 տարեկան)
ԾննդավայրGan HaShomron, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունձյուդոիստ

Կենսագրություն խմբագրել

Գեֆեն Պրիմոն պայքարում էր մինչև 52 կիլոգրամ կիսաթեթև քաշային կարգում։ 2017 թվականին կադետների Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ[1]։ Երեք ամիս անց իսրայելացի սպորտսմենուհին Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձել է երրորդը։

2018 թվականի Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Թել Ավիվում, քառորդ եզրափակչում պարտվել է շվեյցարացի Էվելին Չոփին, սակայն կարողացել է բրոնզե մեդալ նվաճել՝ վճռորոշ մարտերում հաղթելով սլովենացի Անյա Շտանգերին և թրքուհի Իրմա Կորկմազին[2]։

2018 թվականին Բաքվում աշխարհի առաջնությունում Պրիմոն յոթերորդ տեղում էր՝ քառորդ եզրափակչում պարտվելով Ամանդին Բյուշարին։ 4 ամիս անց նա եզրափակիչ է դուրս է եկել Նասաուում Աշխարհի պատանեկան առաջնությունում և դարձել արծաթե մեդալակիր[3]։

2019 թվականին Գեֆեն Պրիմոն Բաքվում Մեծ սաղավարտի մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։ 2019 թվականի հուլիսին հաղթել է Մոնրեալի Գրան պրիի իր առաջին մրցաշարում։ Տոկիոյի աշխարհի առաջնությունում պարտվել է բրիտանուհի Չելսի Ջայլզի դեմ իր առաջին մենամարտում։

2021 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը կայացել է ապրիլին Լիսաբոնում, նա շահել է բրոնզե մեդալ։

2021 թվականի Աշխարհի ձյուդոյի առաջնությունում, որն անցկացվում էր հունիսին Բուդապեշտում, Գեֆեն 52 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար մենամարտում հաղթելով ուզբեկ սպորտսմենուհի Դիյոր Կելդիյորովին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cadet European Championships 2017 / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  2. «European Senior Championships 2018 / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  3. «World Championships Juniors 2018 / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  4. «Чемпионат мира по дзюдо: израильтянка Гефен Примо взяла бронзу». Девятый канал (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 7. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել