Գերտ Դորբեկ (հունիսի 10, 1985(1985-06-10)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանգստի անցած էստոնացի բասկետբոլիստ։ 1.93 մ հասակով հարձակվող պաշտպան է, որը միջազգայնորոն ներկայացրել է Էստոնիայի ազգային բասկետբոլի հավաքականը։

Գերտ Դորբեկ
Ծնվել էհունիսի 10, 1985(1985-06-10)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունբասկետբոլիստ

Մասնագիտական կարիերա խմբագրել

Դորբեկը բասկետբոլ սկսել է խաղալ Տիյտ Սոկի բասկետբոլի դպրոցում։ Մասնագիտական կարիերան սկսել է 2002 թվականին «Korvpalli Meistriliiga»-յի (KML) «Nybit» բասկետբոլային ակումբի հետ։

2003 թվականին պայմանագիր է կնքել «TTÜ/A. Le Coq» թիմի հետ։ «TTÜ/A. Le Coq»-ը 2003–04 մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լուծարվել է[2]։

2004 թվականին Դորբեկը միացել է «Tallinna Kalev»-ին։ Ակումբը 2004–05 մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը։ Դորբեկը միջին հաշվով հավաքել է 16.11 միավոր և ճանաչվել KML լավագույն երիտասարդ խաղացող[3]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Կալև»-ը նույնպես ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվել է[4][5]։

2005 թվականին Դորբեկը պայմանագիր է կնքել Էստոնիայի չեմպիոն «Կալև/Կրամո»-ի հետ։ Էստոնիայի առաջնությունում առաջին անգամ հաղթել է 2005–06 մրցաշրջանում։

2006 թվականին Դորբեկը վերադարձել է «Dalkia/Nybit»։ Ակումբը իր անունը 2007 թվականին փոխել է «Triobet/Dalkia»-ի, իսկ 2008 թվականին՝ լուծարվել[6]։

2008 թվականի հոկտեմբերիր 1-ին Դորբեկն անդամագրվել է «Tallinna Kalev» (նախկինում՝ Պիրիտա) թիմին, բայց նոյեմբերին հեռացել ակումբից ու միացել Ուկրաինայի բասկետբոլի լիգայի «Ferro-ZNTU» ակումբին։ «Ferro-ZNTU»-ը 2009 թվականի մարտի 25-ին խզել է պայմանագիրը և Դորբեկը վերադարձել է «Tallinna Kalev»։

2009 թվականին Դորբեկը վրադարձել է «Կալև/Կրամո», որի կազմում հաղթել է Էստոնիայի երեք առաջնությունում՝ 2011, 2012 և 2013 թվականների։

2013 թվականի օգոստոսի 15-ին Դորբկը պայմանագիր է կնքել «Տարտուի համլսարան»-ի հետ։ Նա 2014–15 մրցաշրջանում հինգերորդ անգամ հաղթել է Էստոնիայի առաջնությունում՝ Տարտուի համալսարանի դեմ իր նախկին «Կալև/Կրամո» ակումբին եզարափակիչ փուլում պարտության մատնելուց հետո, հաղթելով 4 խաղերից 1-ը[7]։

2017 թվականի օգոստոսի 22-ին Դորբեկը պայմանագիր է կնքել «Rapla» ակումբի հետ[8]։

Էստոնիայի ազգային հավաքական խմբագրել

Որպես Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ անդամ Դորբեկը մասնակցել է 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը, միջին հաշվով յուրաքանչյուր 4.5 րոպեի ընթացքում ստացել է 2 պատասխան հարված։ Մրցաշարում Էստոնիան զբաղեցրել է 20-րդ տեղը[9]։

Անձնական կյանք խմբագրել

Դորբեկի հորեղբայրը՝ Այվար Կուուսմաան բասկետբոլի մարզիչ է և հանգստի անցած պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Նա նաև բասկետբոլի մարզիչ Ալան Դորբեկի և նրա որդիների Կարլ-Փիթերի, Էրիկի և Մարտին Դորբեկի հեռավոր զարմիկն է[10]։

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Մասնագիտական կարիերա խմբագրել

TTÜ/A. Le Coq
  • Էստոնիայի գավաթակիր՝ 2003
«Կալև/Կրամո»
  • 4×Էստոնիայի լիգայի չեմպիոն՝ 2006, 2011, 2012, 2013
  • Էստոնիայի գավաթի չեմպիոն՝ 2005
Տարտուի համալսարանի «Ժայռ» թիմ
  • Էստոնիայի լիգայի չեմպիոն՝ 2015
  • 2× Էստոնիայի գավաթի չեմպիոն՝ 2013, 2014

Անհատական խմբագրել

  • Կորվպալիի մայստերլիգայի լավագույն երիտասարդ խաղացող՝ 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. «Hüvasti, TTÜ/A.Le Coq» (Estonian). Õhtuleht. 2004 թ․ մայիսի 7.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Korvpallihooaja 2004/05 parimad» (Estonian). Delfi. 2005 թ․ հունիսի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Kalev on surnud? Elagu Kalev!» (Estonian). Delfi. 2005 թ․ հունիսի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Sooniku Kalev taandub» (Estonian). Õhtuleht. 2005 թ․ օգոստոսի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Triobet/Dalkia loobumine raputab kodust korvpalli» (Estonian). Postimees. 2008 թ․ սեպտեմբերի 27.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Eesti meister 2015 on TÜ/ROCK!» (Estonian). Estonian Basketball Association. 2015 թ․ մայիսի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Gert Dorbek liitus AVIS Utilitas Raplaga» (Estonian). Estonian Basketball Association. 2017 թ․ օգոստոսի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Estonia». Eurobasket2015.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  10. «Perekond Dorbek ründab viiekesi Eesti meistrikuldasid». Eesti Pärvaleht (Estonian). 2005 թ․ մայիսի 5. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել