Գեորգ Մխլայիմ Կոստանդնուպոլսեցի

աստվածաբան, մատենագիր, վարդապետ

Գեորգ Մխլայիմ Կոստանդնուպոլսեցի, 18 դարի 1-ին կեսի աստվածաբան, մատենագիր, վարդապետ։

Գեորգ Մխլայիմ Կոստանդնուպոլսեցի
Ծնվել է18-րդ դար
Մասնագիտությունաստվածաբան
Լեզուհայերեն
ԿրթությունՓարիզ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Փարիզում, տիրապետել լատիներենին, հունարենին և ֆրանսերենին։ Բուռն գործունեություն է ծավալել հատկապես Հովհաննես Կոլոտի պատրիարքության (1715-1741) տարիներին։

Գրել է դավանաբանական երկեր և ճառեր, որտեղ շոշափել է ժամանակի եկեղեցական գաղափարկան պայքարի հարցեր։

Գեորգ Մխլայիմ Կոստանդնուպոլսեցու առաջին՝ «Գիրք վիճաբանութեան ընդդէմ երկաբնակաց» երկը երկար ժամանակ ընդունվել է որպես հեղինակային ամբողջական գործ, բայց իրականում բաղկացած է 2 գրքից՝ «Ճշմարիտ նշանակութիւն կաթուղիկէութեան եւ հերձուածողութեան» հեղինակային երկից և «Յաղագս Պահոց»՝ լատիներենից նրա թարգմանած ու ժամանակի դասական գրաբարով շարադրած աշխատությունից։

2-րդ գրքի տիտղոսաթերթին՝ «Պահք առաջին քրիստոնէից. ցուցեալ ի թղթոյն սրբոյն Օգոստինոսի։ Թարգմանութեամբ շարադրողի վերոյ գրեցեալ գրքոյն»։ Տպագրվել է 1734 թվականին Կոստանդնուպոլսում՝ Մարտիրոս Սարգսյանի տպարանում (256 էջ, 4o, 17 x 12սմ)։ Վերահրատարակվել է 1750 թվականին՝ նույն տպարանում՝ «Ճշմարիտ նշանակութիւն կաթուղիկէութեան» վերնագրով (272 էջ, 8o, 11,1 x 6,7 սմ)։

Հայ հնատիպ գրքի շրջանում տպագրվել են նաև Գեորգ Մխլայիմ Կոստանդնուպոլսեցու՝ «Ճառ վասն Ծննդեան եւ Չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» հայատառ թուրքական գիրքը. առաջին անգամ՝ 1787 թվականին Կոստանդնուպոլսում՝ Հովհաննես և Պողոս տպարանում (67 էջ, 80)։ Վերահրատարակվել է՝ 1796 թվականին Կոստանդնուպոլսում՝ Պողոս Հովհաննիսյանի տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Ճառ ամենամաքուր Ծննդեան, եւ կտակ՝ Չարչարանաց…» (63 էջ, 8o, 12,6 x 8 սմ)։

1793 թվականին Կոստանդնուպոլսում՝ Մայր դպրատան տպարանում (71 էջ, 8o, 13,2 x 8 սմ)։ «Վկայութիւնք Հայրապետաց յաղագս միոյ բնութեանն Քրիստոսի» (1749–1750 թվականներին) երկը. առանց տպագրության վայրի և տպարանի հիշատակության (118 էջ, 8o, 11 x 6,5 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։