Բացել գլխավոր ցանկը

Գեորգի Մարգարի Սահակյան (1926, մարտի 27, Բաքու - 2014, հուլիսի 4, Մոսկվա[1]), հայ ճարտարագետ, կինոդերասան։

Գեորգի Սահակյան
Գեորգի Սահակյան.jpg
Ծնվել է1926 մարտի 27
ԾննդավայրԲաքու
Մահացել էհուլիսի 4, 2014(2014-07-04) (տարիքը 88)
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Ընտրանի«Թեհրան-43»
Պարգևներ և մրցանակներ«Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալ
IMDbID 0754289

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

1950 թվականին ավարտել է Բաքվի արդյունաբերական ինստիտուտը։ 1990 թվականից Բաքվի հայկական ջարդերի ժամանակ տեղափոխվել է Մոսկվա։ Լինելով Իոսիֆ Ստալինի ամենացայտուն նմանակը՝ 1979 թվականից 36 ֆիլմում անձնավորել է նրա կերպարը։ 1994 թվականին այցելել է Հայաստան: 2000 թվականից եղել է ՌԴ Նմանակների ակումբի տնօրենը, 2005 թվականից՝ Ռուսաստանի անվտանգության, պաշտպանության և իրավակարգի հարցերի ակադեմիայի անդամ[2][3]:

ԴերերԽմբագրել

  • «Թեհրան-43», 1981 թ.
  • «Օրենք», 1989 թ., Մոսֆիլմ
  • «Սև վարդը` տխրության խորհրդանիշ», 1989 թ., Մոսֆիլմ
  • «Սատանան մեզ հետ», 1991 թ., Օդեսայի կինոստուդիա
  • «38-րդ զուգահեռականը», 2001 թ., «Օգոստոսի 1» ստուդիա, Չինաստան

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Գ. Ժուկովի անվան մրցանակ, 2005 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մոսկվայում մահացել է դերասան Գեորգի Սահակյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. Գեորգի Սահակյանի կենսագրությունը AV Production կայքում