Գեորգի Լիտվան
Գեորգի Լիտվան (հունգ.՝ Litván György, փետրվարի 19, 1929[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2] - նոյեմբերի 8, 2006[1], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի պատմաբան, քաղաքական գործիչ, քաղաքական ակտիվիստ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ եղել է գլխավոր պաշտոնյա։
Գեորգի Լիտվան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1929[1] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 8, 2006[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա[2] |
Գերեզման | Օբուդսկոյի գերեզման |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1950) |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Ազատ դեմոկրացիաների դաշինք |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Գեորգի Լիտվանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 19-ին միջին խավի կրթված հունգարա-հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Լիտվանը (Litván József), որպես ձախ արմատական 1918-1919 թվականներին մասնակցել է քրիզանթեմների հեղափոխությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայրը բռնի ուժով տեղափոխվել է Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբար, իսկ Գեորգին և ընտանիքի մնացածը անդմաները տեղափոխվել են այլ ճամբարներ։ Հայրը, ընտանիքի մի քանի այլ անդամներ վերապրել են Հոլոքոսթը, սակայն մայրը մահացել է։
1946-1950 թվականներին Լիտվանը սովորել է Բուդապեշտի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում։ 1950-1952 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել հունգարական բանակում, այնուհետև մինչև 1957 թվականը որպես ուսուցիչ է աշխատել մասնագիտական ավագ դպրոցիում, որտեղ եղել է նաև տնօրենի օգնական[4]։
Քաղաքական գործունեություն Խմբագրել
1947-1956 թվականներին Լիտվանը եղել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցության անդամ, այնուհետև կարճ ժամանակահատված միացել է Հունգարիայի ընդհատակյա դեմոկրատական կուսակցությանը, որտեղ զբաղվել է կուսակցությունների քաղաքականության դասավանդմամբ։ 1956 թվականին միացել է Իմրե Նադի ընդդիմադիր Հունգարական դեմոկրատական կուսակցությանը։
Աշխատություններ Խմբագրել
- with János M. Bak: Az 1956-os magyar forradalom : reform, felkelés, szabadságharc, megtorlás: tőrténelmi olvasókőnyv. Budapest: Tankőnyvkiadó, 1991. Translated into German as Die Ungarische Revolution 1956: Reform, Aufstand, Vergeltung. Wien: Passagen Verlag, 1994.
- A Twentieth-Century Prophet: Oscar Jászi 1875-1957. Budapest: Central European University Press, 2006
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 PIM identifier
- ↑ Bibliothèque nationale de France Record #12175970x // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Gyorgy Litvan, Chronicler of the 1956 Hungarian revolution