Գեորգի Ժուկովի տուն-թանգարան (Ուլան Բատոր)
Գեորգի Ժուկովի տուն-թանգարան (մոնղ.՝ Георгий Жуковын гэр музей), Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակին նվիրված թանգարան Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի Բայանզուրխ շրջանում։
Գեորգի Ժուկովի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Մոնղոլիա |
Տեղագրություն | Ուլան Բատոր |
Հիմնադրվել է | 1979 |
Նկարագրություն խմբագրել
Թանգարանը կազմակերպվել է Ուլան Բատորում 1979 թվականին՝ Խալխին Գոլում խորհրդա-մոնղոլական հաղթանակի 40-ամյակի տարում, այն շենքում, որի տարածքում 1939 թվականի սեպտեմբերից մինչև 1940 թվականի մայիս խորհրդային զորահրամանատար Գեորգի Ժուկովն ապրել է իր ընտանիքի հետ[1]։
Թանգարանը ներառում է երեք ցուցասրահ, որտեղ ցուցադրված են պատմական լուսանկարներ, անձնական իրեր, նախկինում չհրապարակված փաստաթղթեր խորհրդային, մոնղոլական և ճապոնական ռազմական արխիվներից, Ժուկովի գրած նամակները և նրա ընտանիքի անդամներին պատկանող որոշ իրեր[1]։
Թանգարանի դիմաց տեղադրված է Գեորգի Ժուկովի հուշարձանը[1]։
Տվյալներ խմբագրել
Հասցե՝ Մոնղոլիա, Ուլան Բատոր, Բայանզուրխ շրջան, Խաղաղության պողոտա[1]։
Աշխատանքային ժամեր՝ ամեն օր, ժամը 08.00-ից 17.00-ը, բացի երեքշաբթիից[1]։
Տոմսերի գինը՝ մեծահասակների համար 3000₮, ուսանողների համար` 1000₮, երեխաների համար` 500₮, օտարերկրյա քաղաքացիների համար` 3000₮, լուսանկարելու համար թույլտվություն՝ 10000₮[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Г. Жуковын музей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.