Գեորգի Թովմասյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Միսակի Թովմասյան (դեկտեմբերի 14, 1936, Սադախլո, Մառնեուլի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2011, Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ նկարիչ։
Գեորգի Թովմասյան | |
---|---|
Ի ծնե | Գեորգի Միսակի Թովմասյան |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1936 |
Ծննդավայր | Սադախլո, Մառնեուլի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 21, 2011 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրել1963 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։
Բնակվել է Կիրովականում։ Ուսուցանել է կերպարվեստ նախ միջնակարգ դպրոցում, ապա Կիրովականի Պոլիտեխնիկական և Մանկավարժական ինստիտուտներում։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԳեորգի Թովմասյանի ռեալիստական գործերում իշխում են սառը և տաք գույների հակադրումները։
- «Որդեկորույս մայրեր», 1985
- «Վեհափառ Վազգեն Առաջինի դիմանկարը», 1985
- «Մերժված տենչեր», 1995
- «Մենք ենք, մեր սարերը», 1996
- «Արտիստը»՝ Մհեր Մկրտչյանի դիմանկարը, 2003
- «Հավատքի կանթեղներ» նկարաշարը, 1996-2000
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորում (1970), Երևանում (1988, 1997)[2]։
Խմբակային ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսում 1979 թվականին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Գեորգի Թովմասյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գեորգի Թովմասյան(չաշխատող հղում)