Գեորգի Դիմիտրովի հուշարձան (Կրասնոդար)

Գեորգի Դիմիտրովի հուշարձան (ռուս.՝ Памятник Георгию Димитрову), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, որը նվիրված է բուլղարացի պետական և քաղաքական գործիչ, բուլղարական և միջազգային կոմունիստական շարժման գործիչ Գեորգի Դիմիտրովին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մ. Գեորգիևը և ճարտարապետ Վ. Տ. Գոլովերովը։ Կրասնոդարի երկրամասի «Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների (պատմության և մշակույթի հուշարձանների) ցանկի» մասին 2000 թվականի օգոստոսի 17-ի թիվ 313-КЗ օրենքի համաձայն՝ դասվել է տարածաշրջանային նշանակության հուշարձանների շարքին[1]։

Գեորգի Դիմիտրովի հուշարձան
Գեորգի Դիմիտրովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնոդար
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Կուբանը երկար տարիներ սերտ հարաբերություններ է պահպանել Բուրգասի օկրուգի հետ, իսկ Կրասնոդարը և Բուրգասը քույր քաղաքներ էին[2]։ Բուլղարացի պետական և քաղաքական գործիչ Գեորգի Դիմիտրովի հուշարձանը բացելու մասին որոշումը կայացվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում և ԽՍՀՄ նախարարների խորհրդում։ Հուշարձանը բացվել է 1980 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Բուլղարիայի ազատագրման 36-ամյակի առթիվ։ Հուշարձանի բացմանը ներկա է եղել բուլղարական պատվիրակությունը[3]։

Տեխնիկական տվյալներ

խմբագրել

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մ. Գեորգիևը և ճարտարապետ Վ. Տ. Գոլովերովը[4]։

Հուշարձանը պատրաստված է բրոնզից, տեղադրված է մարմարե սալիկներով ոչ բարձր պատվանդանի վրա։

Դիմիտրովը պատկերված է տարեց հասակում, վերնազգեստով՝ կոճակներն արձակած թիկնոցով, կոստյումով և շալվարի փողքերը ներքևից ծալած[3]։

Հուշարձանը տեղադրվել է Կրասնոդարի «Կոսմոս» կինոթատրոնի մոտի հրապարակում։ Կինոթատրոնն այդ պահից ստացավ «Բուլղարիա» անվանումը, իսկ հրապարակը կոչվեց Գեորգի Դիմիտրովի անունով[3]։ Հուշարձանի տարածքը բարեկարգված է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Памятник Г. Димитрову».
  2. «Памятник Георгию Димитрову».
  3. 3,0 3,1 3,2 «Памятник Георгию Димитрову в Краснодаре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  4. «Памятник Георгию Димитрову».

Արտաքին հղումներ

խմբագրել