Գեորգի Գեորգիև (բուլղար․՝ Георги Георгиев, հունվարի 10, 1963(1963-01-10) կամ հոկտեմբերի 10, 1963(1963-10-10), Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, որը կիսապաշտպանի դիրքում խաղացել է Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում։

Գեորգի Գեորգիև
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1963(1963-01-10) (61 տարեկան) կամ հոկտեմբերի 10, 1963(1963-10-10) (60 տարեկան)
Ծննդավայր Պլովդիվ, Բուլղարիա
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980—1984 Բուլղարիա Մարիցա 74 (11)
1984—1988 Բուլղարիա Բոտև 98 (26)
1988—1991 Բուլղարիա Սոֆիայի ԲԿՄԱ 72 (15)
1991—1995 Ֆրանսիա Մյուլուզ 114 (23)
1996 Բուլղարիա Սոֆիայի ԲԿՄԱ 18 (6)
1996—1997 Բուլղարիա Մարիցա 19 (2)
Ազգային հավաքական
1989—1994 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Գեորգի Գեորգիևը ծնվել է Պլովդիվում։ Կարիերան սկսել է տեղի «Մարիցա» թիմում[1]։

1984-1988 թվականներին նա խաղացել է Պլովդիվի մեկ այլ՝ «Բոտև» ակումբում, որը 1985-1987 թվականներին կոչվել է «Տրակիա»[1]։

1988 թվականին Գեորգիևը տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ[1], որի հետ երկու անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն, մեկ անգամ էլ` երկրի գավաթակիր[2]։

1991 թվականին Գեորգի Գեորգիևը դարձել է ֆրանսիական «Մյուլուզ» ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է չորս մրցաշրջան Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնում[1]։

1996 թվականին նա վերադարձել է ԲԿՄԱ (Սոֆիա), ապա նաև՝ «Մարիցա», որտեղ էլ շուտով ավարտել է խաղացողի կարիերան[1]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

1989 թվականի օգոստոսի 23-ին Գեորգի Գեորգիևը Բուլղարիայի ազգային հավաքականում իր նորամուտն է նշել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ արտագնա ընկերական խաղում` ընդմիջումից հետո դուրս գալով փոխարինման[3]։

Կիսապաշտպանը 19 համարի մարզաշապիկով ընդգրկվել է ԱՄՆ-ում կայացած ՖԻՖԱ-ի աշխարհի 1994 թվականի առաջնության Բուլղարիայի հավաքականի հայտացուցակում, բայց մրցաշարի ընթացքում խաղադաշտ երբեք դուրս չի եկել[4]։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

ԲԿՄԱ (Սոֆիա)

  • Բուլղարիայի չեմպիոն (2)՝ 1988/89, 1989/90
  • Բուլղարիայի գավաթակիր (1)՝ 1988/89

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Georgi Georgiev». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  2. Strack-Zimmermann, Benjamin. «Georgi Georgiev». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  3. «East Germany 1:1 Bulgaria» (անգլերեն). Վերցված է 14 июля 2018-ին.
  4. FIFA.com. «1994 FIFA World Cup USA ™ - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել