Իշխան Գեորգի Բագրատիոն (վրաց.՝ გიორგი დავითის ძე ბაგრატიონი, սեպտեմբերի 27, 2011(2011-09-27), Մադրիդ, Իսպանիա), Մուխրանիների իշխան, Բագրատիոնների տան ավագ ժառանգորդ։

Գեորգի Բագրատիոն
վրաց.՝ გიორგი დავითის ძე ბაგრატიონი
Ծնվել էսեպտեմբերի 27, 2011(2011-09-27) (12 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա և  Վրաստան
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունազնվական
Ծնողներհայր՝ Prince David Bagration-Mukhrani?[1], մայր՝ Princess Ana Bagration-Gruzinsky?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Eagle of Georgia
 Giorgi Bagrationi (born 2011) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իշխանը ծնվել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին, Մադրիդում և համարվում է վրացական Բագրատիոնների արքայատոհմի երկու ճյուղերի միությունից ծնված միակ զավակը։ Նրա հայրն է Բագրատիոն-Մուխրանիների արքայատոհմի գլուխ Դավիթ Բագրատիոնը (Բագրատիոն-Մուխրանիներ), իսկ մայրը՝ իշխանուհի Աննա Բագրատիոն-Գրուզինսկայան (Գրուզինսկայա արքայատոհմ, որը արքայատոհմի անվանումն է և չի թարգմանվում վրացական), որոնք ամուսնացել էին 2009 թվականի փետրվարին Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում։

2013 թվականի նոյեմբերի 3-ին Մցխեթի Սվետիցխովելի եկեղեցում տեղի է ունեցել փոքրիկի մկրտության արարողությունը, որն իրականացրել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II—ը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի մի քանի այլ սպասավորների հետ միասին[2]։ Մկրտության կնքահայր են դարձել իշխաններ Իռակլի Գեորգիևիչը և Գուրամ Բագրատիոնը (Բագրատիոն-Մուխրանիներ), ինչպես նաև Միխայիլ Ախվլեդիանին և գործարար Լևան Վասաձեն։ Մկրտության արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իռակլի Ալասանիան, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, մկրտյալի պապը՝ իշխան Նուգզար Բագրատիոն-Գրուզինսկին, վրացական ազնվականության ժողովի պատվիրակությունը՝ իշխանուհի Յեյ Բագրատիոն-Մուխրանին, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր Ռուսաստանից, Սերբիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ռումինիայից և Վրաստանից[3]։

2013 թվականին ծնողների բաժանումից հետո, բնակվում է մոր հետ՝ Թբիլիսիի իրենց բնակարանում։ Հայրը շարունակում է ակտիվորեն մասնակցել որդու դաստիարակությանը։ Իշխանը խոսում է վրացերեն և իսպաներեն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. «Патриарх Илия II: «Это исторический акт» В Грузии крестили потомка древнего царского рода Багратионов — царевича Георгия». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «სვეტიცხოველში უფლისწული გიორგი მონათლეს» (վրացերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Тамара Кикачейшвили. «Пятилетний грузинский князь готовится на царство». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Բագրատիոն» հոդվածին։