Գեորգենբուրգի դղյակ (գերմ.՝ Schloss Georgenburg), Տևտոնական օրդենի հինավուրց դղյակ Կալինինգրադի մարզի Չերնյախովսկ քաղաքում։

Գեորգենբուրգ
Նկարագրություն
Տեսակդղյակ և ճարտարապետական հուշարձան
Վարչական միավորՄայովկա և Չերնյախովսկ
Երկիր Ռուսաստան[1]
Կառուցված1264
Քարտեզ
Քարտեզ
 Georgensburg Castle Վիքիպահեստում

2007 թվականի մարտի 23-ին դղյակը ստացավ տարածաշրջանային մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։ Գեորգենբուրգի դղյակը համարվում է Կալինինգրադի երեք լավագույն պահպանված ամրոցներից մեկը` Գվարդեյսկի Տապիաու և Նիզովյեի Վալդաու դղյակների հետ միասին։ Դղյակից ոչ հեռու գտնվում է համանուն ձիաբուծարանը։

Պատմություն խմբագրել

Առաջին ամրոցը կառուցվել է 1264 թվականին հին պրուսական Կապզովին քաղաքում, Գերմանական միաբանության ասպետ Խարտման ֆոն Գրումբախի կողմից և կոչվել Սուրբ Գևորգի անվամբ[2]։ Դղյակի մասին առաջին հիշատակումը վերաբերվում է 1354 թվականին, սակայն փայտյա և հողաշեն դղյակը կառուցվել է 1337 թվականին[3], իսկ քարից` 1351 թվականին։ 1352 թվականին, միաբանության և եպիսկոպոսի միջև հողերի բաժանումից հետո, մինչև 1525 թվականը դղյակը պատկանում էր Տևտոնական միաբանության Զամլանդական եպիսկոպոսին։

 
Գեորգենբուրգի դղյակի ավերակները

Դղյակը երկու անգամ ավերվել է լիտվացիների կողմից, 1364 և 1376 թվականներին։ 1385-1390 թվականներին վերակառուցվել է, այնուհետև արևմտյան կողմից կառուցվում են առաջնագծի ամրություններ։ 1403 թվականին գրավվել է Վիտովտի զորքերի կողմից, 1657 թվականին խիստ տուժել է թաթարների արշավանքի ժամանակ, 1679 թվականին գրավվել է շվեդների կողմից։

1709 թվականից դղյակը կալվածքի հետ սկսեցին վարձակալությամբ տալ։ Վերջին սեփականատերը դոկտոր Մարտին Գելինգն էր։

1994-1995 թվականներին 99 տարով վարձակալվել է Ռուսական ապահովագրական բանկի կողմից, մշակութային և զվարճանքի կենտրոն կազմակերպելու նպատակով։ Դղյակի տարածքում իրականացվում էին հնագիտական պեղումներ մինչև 1997 թվականի ճգնաժամը, երբ բանկը հրաժարվեց այդ նախագծից։ Ներկայումս դղյակը ոչնչացման եզրին է[2][3][4]։

2010 թվականին մարզային դումայի որոշմամբ դղյակը հանձնվեց Ռուսական ուղղափառ եկեղեցուն։ Ներկայումս դղյակի տարածքում մաքրման աշխատանքներ են իրականացվում, կազմակերպվում են զբոսաշրջային էքսկուրսիաներ[5]։

2017 թվականի մայիսի 6-ին դղյակի մերձակայքում Չերնյախովսկի թեմի կողմից կազմակերպվեց Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի համերգն Արկադի Ֆելդմանի գլխավորությամբ[6][7][8]։

Գրականություն խմբագրել

  • Бахтин, А. П. Ситуация с памятниками культурного наследия в Калининградской области // Слово.ру: Балтийский акцент. — 2014. — № 1.
  • Сапунов, А. Путешествуем сами: Прибалтика. — М., 2013. — ISBN 5904138075.
  • Мамадазизов, Ф. Ш. Событийный туризм и его роль в использовании историко-культурного наследия Калининградской области // Проблемы, опыт и перспективы развития туризма, сервиса и социокультурной деятельности в России и за рубежом. Сборник материалов II Международной научно-практической интернет конференции под ред. О. А. Лях. — 2015. — С. 64—68.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 Мамадазизов, Ф. Ш. Событийный туризм и его роль в использовании историко-культурного наследия Калининградской области // Проблемы, опыт и перспективы развития туризма, сервиса и социокультурной деятельности в России и за рубежом. Сборник материалов II Международной научно-практической интернет конференции под ред. О. А. Лях. — 2015. — С. 64—68.
  3. 3,0 3,1 Сапунов, 2013, էջ 405
  4. Бахтин, 2014
  5. Кропинова, Е. Г. Туризм как приоритет регионального развития // Вестник Балтийского федерального университета им. И. Канта. — 2009. — № 3. — С. 92—100.
  6. https://news.rambler.ru/kinomusic/36797916-na-ruinah-zamka-georgenburg-sygral-simfonicheskiy-orkestr/
  7. http://vesti-kaliningrad.ru/koncert-na-ruinax-zamka-georgenburg-pryamo-sejchas/
  8. http://vesti-kaliningrad.ru/v-starinnom-zamke-georgenburg-sygraet-simfonicheskij-orkestr/

Արտաքին հղումներ խմբագրել