Բացել գլխավոր ցանկը

Գեոդեզիկ գծեր, մակերևույթի վրա գտնվող գծեր, որոնց գլխավոր նորմալները համընկնում են մակերևույթի նորմալների հետ։ Գեոդեզիկ գծերը հարթության վրա ուղիղներ են, գնդի վրա՝ մեծ շրջանագծեր, ուղղությամբ շրջանային գլանի վրա՝ պտուտակային գծեր։ Լրիվ որոշվում են իրենց մեկ կետով և այդ կետում տրված ուղղությամբ։ Մակերևույթի երկու բավականաչափ մոտ կետեր իրար միացնող բոլոր գծերից ամենափոքր երկարություն ունեցողները գեոդեզիկ գծերն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 14 CC-BY-SA-icon-80x15.png