Գենջ (հյուքյումեթություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գենջ (այլ կիրառումներ)

Գենջ, հյուքյումեթություն (մուսուլմանական ժառանգական ֆեոդալական իշխանություն) Արևմտյան Հայաստանում։ Ստեղծվել է 17-րդ դարում, Օսմանյան կայսրության նվաճած հայկական տարածքում և ենթական էր Դիարբեքիրի փաշայությանը։ Տարածվում էր Վանա լճից արևմուտք, Արածանի գետի հովտում։ Հետագայում մտնում էր Բիթլիսի նահանգի կազմի մեջ և կազմում էր Գենջի գավառը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 836 — 992 էջ։