Գեներալ Մարկովի հուշարձան

Գեներալ Մարկովի հուշարձանը, կառուցվել է Ռուսական Արքայական բանակի գեներալ, ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների առաջնորդ, Սպիտակ շարժման առաջնորդ, ռուս գեներալ-լեյտենանտ Սերգեյ Մարկովի պատվին: Այն տեղադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին Ռոստովի մարզի, Սալսկ քաղաքում: Այս հուշարձանը համարվում է այն միակ հուշարձանը ՌԴ-ի տարածքում, որը վերաբերում է Սպիտակ շարժման գործիչներին: Ճարտարապետը Ալեքսեյ Բեգունովն է, քանդակագործը` Վլադիմիր Սուրովցևը[1] և Դանիլա Սուրովսևան: Արձանն իր մեջ պարունակում է բրոնզ և գրանիտ:

Picto infobox architecture.png
Գեներալ Մարկովի հուշարձան
Կոորդինատներ46°28′28″ հս․ լ. 41°32′28″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Ռոստովի մարզ, Սալսկ
Կառուցվել էդեկտեմբերի 13, 2003
Շինության ձևըՀուշարձան
Ներկա վիճակըԿանգուն

Հուշարձանի ծրագրի իրականացմանն օգնություն են ցուցաբերել Ռուսաստանի Դաշնության նախագահի ադմինիստրացիան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը, Ռուսաստանի մինիբորոնները և Ռոստովի մարզի ադմինիստրացիան:

Ի սկզբանե որոշվել էր, որ արձանը պիտի մոտեցվեր Դոնի Ռոստով քաղաքին և դրվեր մի շենքում, որտեղ 1918 թվականին տեղակայված են եղել Կամավորական զորքերը (որտեղից էլ նրանք սկսեցին «Սառցե քայլերը»):

Հուշարձանի բացումԽմբագրել

Հուշարձանի բացումն իրականացվել է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին` գեներալ Մարկովի մահվան 85-ամյակին: Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Ռոստովի մարզի մարզպետի տեղակալը և այլ պաշտոնավոր մարդիկ:

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել