Գեներալ Կարբիշևի հուշարձան (Մոսկվա)
Գեներալ Կարբիշևի հուշարձան (ռուս.՝ Памятник генералу Карбышеву), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Խորհրդային Միության հերոս գեներալ-լեյտենանտ Դմիտրի Կարբիշևին։ Տեղադրվել է 1980 թվականին գեներալի անվան բուլվարի և Մարշալ Ժուկովի պողոտայի հատման վայրում[1]։
Գեներալ Կարբիշևի հուշարձան | |
---|---|
Գեներալ Կարբիշևի հուշարձանը | |
Տեսակ | քանդակ և հուշարձան |
Ստեղծում | 1980 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Khoroshevo-Mnevniki District? |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in North-western district of Moscow Վիքիպահեստում |
Պատմությունից
խմբագրելԴմիտրի Կարբիշևը խորհրդային բանակի գեներալ էր, ինժեներ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին նա գերի է ընկել։ Նրան առաջարկել են համագործակցել, բայց նա հրաժարվել է։ Դմիտրի Կարբիշևը պահվել է գերմանական Զամոսց, Համելբուրգ, Ֆլոսենբյուրգ, Մայդանեկ, Աուշվից, Զաքսենհաուզեն և Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարներում։ Ճամբարների ղեկավարությունից բազմիցս ստացել է համագործակցելու առաջարկներ։ Չնայած իր տարիքին, եղել է ճամբարային դիմադրության շարժման ակտիվ ղեկավարներից մեկը։ 1945 թվականի փետրվարի 18-ի գիշերը Մաութհաուզեն (Ավստրիա) համակենտրոնացման ճամբարում, ի թիվս այլ կալանավորների (մոտ 500 մարդ), սառնամանիքին ջրվել է և զոհվել։ Դարձել է անկոտրում կամքի և տոկունության խորհրդանիշ[1][2]։
Նկարագրություն
խմբագրելԳեներալ-լեյտենանտ Դմիտրի Կարբիշևի հուշարձանը գեներալ բացվել է 1980 թվականի մայիսի 7-ին Գեներալ Կարբիշևի բուլվարում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ցիգալը, ճարտարապետ Ա. Մ. Պոլովնիկովը[2]։
Հուշարձանն ամբողջությամբ ձուլված է բրոնզից։ Դեպի վեր խոյացող 8-մետրանոց սյուները խորհրդանշում են սառույցի մեծաբեկորներ, որոնց վրա ամրացված է հերոսի դիմաքանդակով խորանարդը։ Հիշատակի նշանի վրա փորագրված է.
Դմիտրի Միխայլովիչ Կարբիշևին, Խորհրդային Միության հերոսին, ինժեներական զորքերի գեներալ-լեյտենանտին, ռազմական գիտությունների դոկտորին[2]։ |
1989 թվականին Խորհրդային Միությունում թողարկվել է փոստային ծրար հուշարձանի պատկերով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Памятник Карбышеву на Бульваре Карбышева». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Памятник Генералу Карбышеву».