Գենետիկական վերափոխություն

Գենետիկական վերաափոխություն, բույս, կենդանի կամ միկրօրգանիզմ, որի գենոտիպը գենետիկական ճարտարագիտության մեթոդներով վերափոխված է։ Ստացվում է գիտական կամ տնտեսական նպատակներով։ Չնայած գենետիկական վերափոխություն տերմինը վերաբերում է և ՛ ֆլորային, և ՛ ֆաունային, բայց պատմականորեն ստացվել է այնպես, որ այն առաջին հերթին վերաբերում է բույսերին։ Հիմնական նպատակը բույսի այս կամ այն հատկության արմատական փոփոխությունն է՝ ուրիշ օրգանիզմի որևէ հատկություն պատվաստելով։ Այսինքն՝ բույսի գենոմի մեջ ներմուծում են որևէ օգտակար հատկության գեն։ Ընդորում, բոլոր ներմուծվող գեները բնական են, գիտությանը դեռևս չի հաջողվել ստանալ արհեստական գեն։ Փորձարկվում է արհեստական գենի ստացման 2 եղանակ՝ քիմիական, ֆերմենտային։ Գենետիկական վերափոխության վերջնական նպատակը բարելավված սննդարար հատկություններով ու բարձր բերքատու բույսերի ստացումն է։ Ներկայում ստացվել են, օրինակ՝ A վիտամինով հարուստ բրինձ, երկաթով հարուստ լոլիկ, ճարպաթթուների բարելավված հարաբերությամբ ոլոռ, ինչպես նաև արագաճ, չորա-, ջերմա- և ցրտակայուն, վնասատուների նկատմամբ դիմացկուն մի շարք բույսեր։ Այդուհանդերձ, հաշվի առնելով գենետիկորեն վերափոխված մթերքների անկանխատեսելի հետևանքները, շատ երկրներում գործում են իրավական սահմանափակումներ (հատկապես սերմերի օգտագործման համար)։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։