Գենադի Գատիլով
Գենադի Գատիլով (ռուս.՝ Генна́дий Миха́йлович Гати́лов , օգոստոսի 25, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Գենադի Գատիլով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 25, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1972-1977 թվականներին՝ Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար, ատտաշե։
- 1977-1980 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժնի երրորդ քարտուղար։
- 1980-1984 թվականներին՝ երկրորդ քարտուղար, Հորդանանում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար։
- 1984-1992 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության առաջին քարտուղար, խորհրդական, փորձագետ, բաժնի պետ։
- 1992-1997 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական, քաղաքական ռեֆերենտուրայի վարիչ։
- 1997-1999 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։
- 1999-2004 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ։
- 2004 թվականի մարտից մինչև հուլիսը եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար։
- 2004-2008 թվականներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ավագ խորհրդական։
- 2008 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
- 2011 թվականի հունվարի 24-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարաի տեղակալ[1]։
- 2018 թվականի հունվարի 31-ից հանդիսանում է Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև Ժնևում զինաթափման խորհրդաժողովին առընթեր մշտական ներկայացուցիչը[2]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 31.01.2018 № 42 «О Гатилове Г.М.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.01.2018 № 44 «О Постоянном представителе Российской Федерации при Отделении ООН и других международных организациях в Женеве, Швейцарская Конфедерация, и Постоянном представителе Российской Федерации при Конференции по разоружению в Женеве, Швейцарская Конфедерация, по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.02.1999 г. № 214 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.06.2002 г. № 620 «О присвоении дипломатических рангов»