Գեղմնաճանճ
միջատների տեսակ
Գեղմնաճանճ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Melophagus ovinus (Linnaeus, 1758) M. ovinus ovinus (Linnaeus, 1758) M. ovinus himalayae (Maa, 1969) | ||||||||||||||
|
Գեղմնաճանճ (լատին․՝ Melofagus ovinus), արյունածծուկների ընտանիքի միջատ։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Անթև է, հասունը (երկարությունը՝ 4-7 մմ) մուգ դարչնագույն երանգով է։ էգի ձվարաններում ձվից դուրս են գալիս թրթուրներ, որոնք ամրանում են ոչխարների բրդի թելերին, 20-30 օրում դառնում հասուն միջատներ և սնվում ոչխարի արյունով։ էգն ապրում է 7-8 ամիս, այդ ժամանակահատվածում արտազատում է 20-30 թրթուր։
Մելոֆագոզ խմբագրել
Ոչխարների տարածված հիվանդության (մելոֆագոզ) հարուցիչ է։ Բուռն վարակի դեպքում նկատվում են կենդանու հյուծվածություն, բրդաթափություն, սակավարյունություն, մատղաշի աճի դանդաղում, երբեմն՝ անկումներ։ Պայքարի միջոցները, ոչխարների լողացումներ, միջատասպան պատրաստուկների (քլորոֆոս, մակցիդալ, նեոցիդոլ, նատրիումի հիպոքլորիտի 2%-անոց լուծույթ) կիրառում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |