Գեղարդյան ոսկեբզեզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ոսկեբզեզներ
Տեսակ Գեղարդյան ոսկեբզեզ
Լատիներեն անվանում
Sphenoptera geghardica


Գեղարդյան ոսկեբզեզ (լատին․՝ Sphenoptera geghardica), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բավականին ուռուցիկ, նեղ, փայլուն մարմնով և 6-8,5 մմ երկարությամբ ոչ մեծ բզեզ է։ Գունավորումը մետաղական բրոնզագույն է՝ թույլ պղնձակարմրավուն շողշողյոնով[1]։

Տարածվածություն խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայտնաբերվել է Գողթ գյուղի շրջակայքում՝ Գեղարդավանքի մոտ (Կոտայքի մարզ) և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են կիսաանապատներում և ֆրիգանայում, հանդիպում են հուլիսի երկրորդ կեսին և օգոստոսի կզբին։ Զարգացումը միամյա է[1]։

Պահպանություն խմբագրել

Սահամանափակ արեալով հազվագյուտը տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բավականին բարձր է, իսկ փոփոխության միտումները անհայտ։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.