Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիա

Իլյա Գլազունովի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիա (ռուս.՝ Российская академия живописи, ваяния и зодчества Ильи Глазунова, РАЖВиЗ), գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատություն։

Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիա
Տեսակակադեմիա և կազմակերպություն
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՄոսկվա
Կայքglazunov-academy.ru
Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիա (Ռուսաստան)##
Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիա (Ռուսաստան)
Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիա, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Ակադեմիան 1987 թվականին հիմնադրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իլյա Սերգեևիչ Գլազունովը։ Ակտիվ կրթական գործունեություն Իլյա Գլազունովն սկսել էր Մոսկվայի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ինստիտուտում, որտեղ նա ղեկավարում էր դիմանկարչության արվեստանոցը։ Ակադեմիան տեղակայված է Մոսկվայի կենտրոնում գտնվող մի քանի շինություններում, մասնավորապես XVIII դարում ճարտարապետ Վասիլի Բաժենովի կողմից կառուցված «Յուշկովի տան», ինչպես նաև Կամերգերսկի նրբանցքի հանրահայտ «Գրողների կոոպերատիվի տանը»։

Հետագայում Պերմում բացվել է Իլյա Գլազունովի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիաի մասնաճյուղ։

Ակադեմիայի գոյության տարիների ընթացքում նրա պատերի ներսում աշխատել են ռուսական ժամանակակից գեղարվեստական մշակույթի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են դասախոսներ Պյոտր Լիտվինսկին և Ալեքսանդր Տրոֆիմովը։

Ակադեմիայում դասավանդել և դասավանդում են ժամանակակից հայտնի նկարիչներ՝ Իլյա Սերգեևիչ Գլազունով, Իվան Իլյիչ Գլազունով, Նիկոլայ Պավլովիչ Սիդորով, Ստանիսլավ Գենադևիչ Մոսկվիտին, Օլեգ Շտիխնո, Դմիտրի Սլեպուշկին, Անատոլի Բիչուկով, Վիկտոր Շիլով, Ալեքսանդր Շիլով, Սալավատ Շչերբակով, Միխայիլ Շանկով, Լեյլա Խասյանովա, Վլադիմիր Շտեյն և այլն։

Ակադեմիայի ֆակուլտետները (նկարչություն, ռեստավրացիա, քանդակագործություն, արվեստագիտություն, ճարտարապետություն) ունեն նախապատրաստական դասընթացներ։

Համաձայն Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի հունվարի 18-ի հրամանի՝ Իլյա Գլազունովի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիայի ռեկտորը նշանակվում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. «Ректоров трёх вузов будет назначать правительство РФ — Новости Политики — Новости Mail.Ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել